Երևան
27 / Փետրվար / 2020

Կկայանա՞ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը

«Իրավունք» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Փաշինյանը կմասնակցի հունիսի 6-8-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակներում կարծես թե տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդիպում: Այն հանդիպման փոխարեն, որը պետք է կայանար օրերս ղազախական Նուր-Սուլթանում եւ որն այդպես էլ չկայացավ շատ տարօրինակ մեկնաբանություններով: Ճիշտ է, պաշտոնական Երեւանը երեկվա դրությամբ դեռ չէր հայտարարել, որ Փաշինյանը կմեկնի ՌԴ, սակայն Պեսկովը տեղեկացրել էր. «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»:

ՌԴ վարչապետի խոսնակի նշված հայտարարությանը զուգահեռ խոսակցություններ տարածվեցին, որ Սանկտ Պետերբուրգում կլինի նաեւ Ալիեւը: Իսկ դա սկիզբ դրեց այլ բնույթի խոսակցությունների, որ արդեն պետք է սպասել ոչ միայն Պուտին-Փաշինյան, այլ դրան կհաջորդի Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Այլ վարկածով, այն կարող է լինել նաեւ եռակողմ ձեւաչափով՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան: Իհարկե, այս լուրերի տակ տրամաբանություն կա: Այսինքն՝ սպասելի էր, որ դեռ Նուր-Սուլթանում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպման հիմնական հարցերից մեկը պետք է լիներ արցախյան գործընթացը: Ավելի կոնկրետ, ըստ շրջանառվող հիմնական վարկածներից մեկի, Փաշինյանից ակնկալվում էր վերջնական դիրքորոշում՝ բանակցային ընթացիկ կարգավորման մեխանիզմի հետ կապված, որը վերջերս բացահայտել էր Մինսկի խումբը: Դրանից հետո եղավ Փաշինյանի հայտարարությունը, որ նա այդ մեխանիզմի հետ կապված պարզաբանումներ ստանալու խնդիր է տեսնում, եւ Մոսկվայում ապրիլի կեսերին տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան ձեւաչափով հայտնի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, այդ պարզաբանումները եղան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7022 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից