Երևան
25 / Հունիս / 2019

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում

Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հերթական խոշտանգուման օրինակն է իրականացվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով երեկ նրան քրեակատարողական հիմնարկ, այնուհետև դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելուն:

«Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, որից հետո նրան տեղափոխել են Երևան-Կենտրոն ՔԿՀ։ Այնուհետև նրա կամքին հակառակ տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ հրաժարվել է բուժզննումից։ Նրա կյանքին վտանգ է սպառնում, ունի 30֊ից ավել հիվանդություն։ Ոչ միայն բժիշկները համաձայնություն չեն տվել Գրիգորյանին տեղափոխել կալանավայր, այլև պարտադիր են համարել այն, որ նա պետք է գտնվի բժիշկների 24 ժամյա հսկողության տակ և պետք է բուժում ստանա ստացիոնար բժշկական կենտրոնում, սակայն 24 ժամ է՝ համապատասխան բուժում չի ստանում, ինչն ունի բացասական հետևանքներ։ Արդար դատաքննության մասին խոսք չի կարող լինել, եթե անձի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց՝ թեև երեկ չի հաջողվել տեսակցել պաշտպանյալին, բայց առավոտյան տեսակցել են. «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ ՄԻԵԴ-ում էլ գործ կա և այնտեղ էլ կիրազեկենք այն, ինչ որ երեկ եղել է»,֊ ասաց Բաղդասարյանը։

 

դիտվել է 13793 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է