Երևան
20 / Նոյեմբեր / 2019

Հայաստանը սկսեց. ինչեր են բացահայտվելու

Lragir.am-ը գրում է․ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսել է աշխատանքը: Առաջին նիստում պայմանավորվել են, թե ինչ ճանապարհային քարտեզով է ընթանալու այն: Հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է: Հանձնաժողովի ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ ուսումնասիրելու են բոլոր ուղղությունները, որոնք թույլ կտան կազմել զեկույցներ եւ ներկայացնել հանրությանը: Նա չի բացառել, որ դրանց արդյունքում հարուցվեն քրգործեր, թեեւ ասել է, որ դա արդեն հանձնաժողովի անելիքը կամ գործառույթը չէ, դա իրավապահների որոշելիքն է:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի մեջ կան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ պայմանավորվել են, որ աշխատանքում պետք է զրոյացնեն քաղաքական կոմպոնենտը, լինեն լիովին անաչառ:


Դա անշուշտ կարեւոր հանգամանք է, որպեսզի պետության, պետականության համար լրջագույն, հանգուցային նշանակություն ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմը չդառնա քաղաքական հարաբերություններ պարզելու կամ հաշվեհարդարների մանր գործիք:

Առավել եւս, որ գործընթացի քաղաքական արժեքը շատ ավելի մեծ է ու լայն եւ բազմակի կարեւոր է դառնում այն ներքին,եւ առավել եւս անցյալից եկող քաղաքական հաշիվների առարկա չդարձնելը: Միեւնույն ժամանակ, ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրումը, այն էլ խորհրդարանի՝ այսինքն ոչ թե իրավապահ կառույցի, այլ քաղաքական թիվ մեկ օրգանի եւ քաղաքական իշխանության միակ առաջնային մանդատի կրող կառույցի ձեւաչափով ուսումնասիրումը, փաստական տվյալների մանրամասն դիտարկմանը զուգահեռ ինքնաբերաբար պետք է հանրության ուշադրության արժանացնի պատերազմի ռազմա-քաղաքական շրջանակը:

Իհարկե, խորհրդարանի հանձնաժողովն ինքնին չունի այդպիսի նպատակային գործառույթ կամ առաքելություն, բայց անելով իր աշխատանքը, հանձնաժողովն անկասկած իր լուման է ներդնում այդ լայն խնդրի սպասարկմանը, ինչի համար վարչապետ Փաշինյանը պատերազմի հանգամանքների ուսումնասիրումը հանձնարարում է ոչ թե իրավապահ կառույցներին, այլ թողնում քաղաքական թիվ մեկ կառույցի ձեւաչափին:

Այդ հանգամանքը հատկապես ուշագրավ է դառնում, երբ դիտարկում ենք, թե արտաքին հարաբերությունների եւ մասնավորապես արցախյան գործընթացի ինչ զարգացումների համատեքստում է Փաշինյանը օրակարգ բերում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քաղաքական ձեւաչափի հարցը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի հիմնական նպատակն է լինելու բանակի հանդեպ վստահության ավելացումը: Անկասկած կարեւորագույն նպատակ է, որպես մշտական նպատակ ընդհանրապես որեւէ պետական կամ քաղաքական ինստիտուտի համար: Բայց, ապրիլյան քառօրյայի վերաբերյալ հանրային հարցադրումները ոչ թե բանակի հանդեպ անվստահությունից են գալիս, այլ գալիս են այդ շրջանի քաղաքական ղեկավարության, բարձրագույն որոշ զինվորականների եւ քաղաքական տարբեր ներհամակարգային խմբերի հանդեպ անվստահությունից:

Ավելին, ապրիլյան քառօրյայի ընթացքում կասեցնելով հակառակորդի ագրեսիան եւ գրոհը Արցախի ուղղությամբ, բանակը ավելացրեց իր նկատմամբ հանրային վստահությունը:

Ապրիլյան քառօրյան սրեց Հայաստանում քաղաքական ինստիտուտների եւ միջավայրերի վստահելիության հարցը՝ ընդ որում ոչ միայն իշխանական, այլ նաեւ այսպես կոչված ժամանակի ոչիշխանական, արտաքին ռիսկերին եւ դրանց կրող շահառուների քայլերին դիմագրավելու կամ անկարողության, կամ չդիմագրավելու հնարավոր դիտավորության հարցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 21056 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)