Երևան
24 / Հուլիս / 2019

Դատավոր Մխիթար Պապոյանին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում ԱԱԾ–ից հրաժարվել էին մեկնաբանել այս տեղեկությունը։


Հիշեցնենք, որ 2019 թ. մայիսի 20-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ հրապարակում էր տեղադրել, որն արտատպել էին տարբեր լրատվամիջոցներ։

Հրապարակման մեջ նշված է, որ ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը։ Այս հրապարակումից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել:

դիտվել է 3201 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է