Երևան
18 / Հունիս / 2019

Փաշինյանը՝ Քոչարյանի գործի մասին

Ինքներդ էլ հասկանում եք, որ չեմ կարող իրավական գնահատականներ տալ, բայց կարող ենք արձանագրել, որ ամեն ինչն ընթանում է բնականոն ընթացքով, այսինքն բոլորի իրավունքները պաշտպանված են: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանի որոշմանը, որով նրա խափանման միջոցը փոխվեց, իսկ գործը կասեցվեց եւ ուղարկվեց Սահմանադրական դատարան:

Փաշինյանի խոսքով, իրավական հարցերի լուծումը պետք է տրվեն համապատասխան ընթացակարգերով. «Վարչապետի լիազորությունների մեջ չի մտնում այդպիսի հարցեր լուծելը»:


Դիտարկմանը, որ զոհերի հարազատները, որոնք հանդես են գալիս որպես տուժողներ, մտավախություն ունեն, որ ՍԴ նախագահը, լինելով նախորդ իշխանության կողմից նշանակված անձ, որոշում կկայացնի հօգուտ Քոչարյանի, վարչապետն արձագանքեց. «Որոշման մասին չի խոսքը. Դատական համակարգի վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ: Ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որեւէ դատական ատյանի որեւէ որոշման օրինականությունը, կամ ապօրինությունը: Դա իմ իրավասության մեջ չի մտնում եւ ես զերծ եմ մնում:Բայց փաստն այն է, որ այսօր դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը: Հետեւաբար, ՀՀ-ում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Այսօր փաստ է, որ դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից եւ լեգիտիմության խնդիր ունի: Հիմա դատական իշխանությունն ո՞ւմ է ներկայացնում ՀՀ-ում:

Չի ներկայացնում ժողովրդին, հետեւաբար, դատաիրավկան բարեփոխումների ամբողջ տրամաբանությունը պետք է լինի այն, որ դատական համակարգը ներկայացնի ժողովրդին:

Մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ոչ վարչապետը, ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն: Ասեն՝ դատարանը որոշել է: ՈՐ դատական որեւէ որոշում հասարակության մեջ ցնցումներ չառաջացնի»:

Ինչ վերաբերում կոնկրետ ռոբերտ Քոչարյանի գործին, վարչապետն ասաց, որ դրա հետ կապված բողոքարկումներ են եղել, կտեսնեն, թե ինչ կլինի:

դիտվել է 4970 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3