Երևան
19 / Օգոստոս / 2019

43-ամյա աբովյանցին պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինս ձերբակալվել է։

Նախնական տվյալներով՝ 2019թ մայիս ամսին Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող իր բնակարանում պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր մանկահասակ երեխաների նկատմամբ:

Բացի այդ, 43 -ամյա տղամարդը, պաղպաղակով շահագրգռելով մեկ այլ մանկահասակ երեխայի, Աբովյան քաղաքում գտնվող քանդված շինության տարածքում անառակաբարո գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ 2019թ. հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ:

Աբովյան քաղաքի 43-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով: 

դիտվել է 40951 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին