Երևան
25 / Հունիս / 2019

Նախկին տնօրենության օրոք, այգուց ապօրինի վաճառել և գնել են կենդանիներ. Ռուբեն Խաչատրյան

Հունիսի 4-ին, Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ «Երևանի կենդանաբանական այգու անցյալը, ներկան և ապագան» թեմայով ասուլիս, որին մասնակցել են ԵԿԱ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու նախկին տնօրեն Հայգ Բալյանը, «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու կուրատոր, կենդանաբանական այգիների կառավարման մասնագետ, ԵԿԱ մենթոր Յանոշ Շանտոն և «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ազիզյանը։

ԵԿԱ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ասուլիսը մեկնարկեց՝ անդրադառնալով ամիսներ շարունակ այգու շուրջ բարձրացվող աղմուկին,  այդ աղմուկի հեղինակներին և նրանց նպատակներին:

Տնօրենը ներկայացրեց փասթաթղթեր ու նշում, որ նրանք այն նույն մարդիկ են, որոնք նախկին  տնօրենության օրոք կարողացել են զբաղվել ապօրինություններով՝ վաճառելով և գնելով կենդանաբանական այգուց կենդանիներ, իսկ 2011 թվականից ի վեր չկարողանալով այլևս այգու տարածքում նման գործողություններով զբաղվել, աղմուկ են բարձրացնում՝ փորձելով խեղաթյուրել այգու անունը: 

Տնօրենը նաև շեշտում է, որ մինչ այս չի անդրադարձել նախկին տնօրենությանը, բայց այլևս լռել չի կարող:

Միջազգային մասնագետները ևս անդրադարձան այգու նախկին և ներկա իրավիճակին՝ նշելով, որ փոփոխությունները ակնհայտ են և այգին գնալով աճում ու զարգանում է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

դիտվել է 2617 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է