Երևան
24 / Օգոստոս / 2019

Թալանել են Նիկոլ Փաշինյանի եղբորորդու ավտոմեքենան

Երեկ երեկոյան Երեւանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ անհայտ անձինք թալանել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ գողության վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 21։25–ին։

Ըստ հաղորդման՝ ժամը 19։50– 20։20 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Սիրահարների այգու դիմացի մայթի մոտ կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով գողություն է կատարել։


Նախնական տեղեկություններով՝ պատգամավորի մեքենայից գողացել են կոնյակ եւ նոթբուք։

Ոստիկանությունը պարզում է տուժողին հասցված վնասի չափը։

Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ Սիփան Փաշինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։

դիտվել է 5961 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին