Երևան
19 / Հունիս / 2019

Պատերազմ. նոր շահարկում հին խաղաքարտով

Lragir.am-ը գրում է․ Անցնող շաբաթներին եւ ամիսներին տարբեր ամբիոններից եւ տարբեր հեղինակների կատարմամբ հնարավոր է արձանագրել պատերազմի թեմայի խաղարկում, գործնականում այն ոճով, ինչով այդ թեման խաղարկվում էր նախկին իշխող համակարգի գոյության գրեթե ամբողջ ընթացքում:

Ինչպե՞ս էր այն շահարկվում կամ խաղարկվում: Իշխողները հանրությանն ասում էին, որ Հայաստանում որեւէ ապակայունացում ջուր է հակառակորդի ջրաղացին եւ կարող է բերել Հայաստանի ու Արցախի պարտության: Այն, որ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության համար կայունությունը հույժ կարեւոր է, կասկածից վեր է: Բայց խաղարկելով պատերազմի, հակառակորդի եւ պարտության թեման, ապահովվում էր ոչ թե ներքին կայունություն, այլ իշխանության վերարտադրության իրավունքի անխախտություն:

Ապրիլյան քառօրյա պատերազմը պայթեցրեց այդ փուչիկը, որովհետեւ պարզվեց, որ, օրինակ վագրային թռիչքով զարգացող Հայաստանը բավական հետ է մնացել անվտանգային մարտահրավերների թելադրած պահանջից:

Թավշյա հեղափոխությունն էլ իր հերթին մեկ այլ փուչիկ պայթեցրեց, որը փչելուն իշխանությանն օգնել էր տարբեր ժամանակների ընդդիմությունը, որքան էլ տարօրինակ թվա: Խոսքն այն մասին է, որ ընդդիմություններն էլ իրենց հերթին էին հանրությանը հավաստիացնում, որ Հայաստանում իշխանության ժողովրդական փոփոխություն հնարավոր չէ, քանի դեռ «լուծված» չէ Արցախի հարցը: Այդպիսով, ընդդիմություններն արդարանում էին եւ կամա թե ակամա արդարացնում նաեւ պատերազմը խաղարկելու կամ շահարկելու իշխող համակարգի վարքագիծը:

Թավշյա հեղափոխությունն էլ կոտրեց կարծատիպն ու շահարկումների շղթան նաեւ այդ մակարդակում:

Մի քանի ամիս անց, խմբեր, ուժեր, որոնք իշխանության կարգավիճակում խաղարկել ու շահարկել են հարցը հանրության դեմ, ձեռնամուխ են լինում նույն խաղարկմանը, արդեն իշխանությունից զրկված եւ օրենքի առաջ կանգնած կարգավիճակում:

Հնչում են հղումներ Ադրբեջանի այս կամ գործողությանը, անգամ տպված հոդվածների, եզրակացնելով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, եւ մեզ հարկավոր է շտապ մի կողմ դնել ներքին տարաձայնությունը, ապակայունությունը:

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ լինելով իշխանության կամ իշխանության կողքին, երբեմն էլ տակը, որեւէ անգամ չեն բարձրաձայնել պատերազմի վտանգի եւ պետության թալանն ու գանձագողությունը ամենաբարձր մակարդակով դադարեցնելու եւ ազգովին պատերազմի պատրաստվելու մասին, այժմ դարձել են հավանական պատերազմի կոչնակ:

Կարծես նոր են պարզել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Կարծես Ադրբեջանը երբեւէ պատրաստվել է, կամ երբեւէ պատրաստվելու է այլ բանի:

Բայց դա առավել եւս նշանակում է, իհարկե, որ Հայաստանը պետք է բազմապատկի աչալրջությունն ու պատերազմի դիմագրավման եւ կանխարգելման պատրաստակամությունը: Սակայն, դրա համար ներքին տարաձայնությունը չէ, որ պետք է դնել մի կողմ: Որովհետեւ, ինչպես ցույց տվեց նաեւ ապրիլյան պատերազմը, անհրաժեշտ հարցում ներքին տարաձայնությունը հանրությունը մի կողմ է դնում՝ անկախ որեւէ մեկի բարոյախրատական ճառից կամ դասախոսությունից, նույնիսկ իր համար գրեթե զրոյական լեգիտիմությամբ եւ անգամ հասկանալի պատճառներով ատելություն առաջացնող իշխող համակարգի պարագայում:

Հետեւաբար, այդօրինակ կատեգորիաները շահարկելով հանրությանը համախմբման կոչ անելը կամ անիրազեկության, կամ էլ այլ շարժառիթի դրսեւորում է, երբ նախկինում իշխանության վերարտադրության անխախտ իրավունքի ծառայող հավանական պատերազմի վտանգը այժմ էլ փորձ է արվում ծառայեցնել հանրության հարցադրումներից եւ դրանց պատասխան տալու անհրաժեշտությունից ազատվելու համար, տողատակում ամրացնելով հանրության թավշյա հեղափոխական հաղթանակը ավելի հանգիստ եւ ապահով պայմաններում պղտորելու «իրավունքը»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 8973 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Բոլորի ելույթները լսելով, շատ հուզվեցի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Խարկովում 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից