Երևան
18 / Օգոստոս / 2019

Սի Ծինպինի հայկական անակնկալը Պուտինին

Lragir.am-ը գրում է․ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ: Սի Ծինպինը կմասնակցի նաեւ Սանկտ-Պետերբուրգում հունիսի 6-ին մեկնարկող միջազգային տնտեսական ֆորումին:

Այդ ֆորումին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգ է մեկնում նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպելու է նաեւ Պուտինի հետ: Կլինի՞ հանդիպում Սի Ծինպինի հետ: Հայաստանի վարչապետի գրասենյակի տարածած տեղեկության համաձայն, նախատեսված են այլ երկկողմ հանդիպումներ պետությունների առաջնորդների հետ, սակայն հստակ նշված չէ, թե հատկապես ում:

Այդօրինակ հանդիպումը անկասկած շատ հետաքրքիր կլինի, բայց անկախ դրանից էլ, ռուս-չինական բարձր մակարդակի հանդիպման համատեքստում Հայաստանն ունի գուցե ոչ ուղիղ, սակայն հատկանշական ներկայություն:

Պուտինն ու Սի Ծինպինը խոսել են աշխարհքաղաքական լայն օրակարգով՝ Վենեսուելա, Իրան, Սիրիա, Կորեական թերակղզի: Կովկասի մասին խոսք չկա սակայն այն, որ Կովկասը հայտնվում է աշխարհքաղաքական «երիտասարդ» եւ հավակնոտ խաղացող Պեկինի ուշադրության կենտրոնում, վկայեց օրեր առաջ Չինաստանի արտգործնախարարի աննախադեպ ռեգիոնալ շրջայցը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան:

Միաժամանակ կասկածից վեր է, որ հնարավոր չէ հետաքրքրվել օրինակ Սիրիայի կամ մերձավորարեւելյան իրավիճակին առնչվող հարցերով, Իրանի շուրջ վիճակով, եւ չդիտարկել այդ համատեքստում Կովկասի ռեգիոնալ դասավորությունն ու ռազմա-քաղաքական հեռանկարները:

Այդ իմաստով էլ Հայաստանը արժեք է ստանում Պեկինի համար, ինչի մասին հստակ ուղերձով Նիկոլ Փաշինյանին է դիմել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը՝ Փաշինյանի մոտ երեք շաբաթ առաջ Չինաստան կատարած այցի ընթացքում: Չինաստանի նախագահը խոսել էր հայկական հինավուրց քաղաքակրթության, մշակութային ժառանգության մասին, նաեւ նրբորեն հիշատակել հայկական հարցն ու այդ հարցում գործակցելու Պեկինի փաստացի պատրաստակամությունը:

Չինաստանի այդ ուղերձը անշուշտ պայմանավորված է Պեկինի աշխարհքաղաքական դերակատարության աճով, իսկ Հայաստանն ու հայկական հարցը ռեսուրս են, որ կազմում են աշխարհքաղաքական գործընթացների այսպես ասած «բազային» շերտերից մեկը:

Այս դեպքում հասկանալի է, որ Չինաստանը դառնում է Ռուսաստանի մրցակից, ընդ որում ավելի դժվար ու բարդ, քան օրինակ Արեւմուտքը, իհարկե հարաբերական իմաստով: Բանն այն է, որ Կովկասում, այդ թվում Հայաստանի հարցում Պեկինի առաջարկներին Մոսկվայից դժվար է հակադրել տեղեկատվա-քարոզչական այն գործիքակազմը, որ սովորաբար հակադրվում է Արեւմուտքի հետ Հայաստանի գործընկերային հեռանկարների դեպքում:

Ավելին, ներկայում մի իրավիճակ է, երբ Ռուսաստանը ստիպված ավելի ու ավելի է խորանում Չինաստանի գիրկը, որտեղ իհարկե թվացյալ տաք է, սակայն քանի որ քաշային կատեգորիաներն են խիստ տարբեր՝ Պեկինի «թեթեւ» հպումը կարող է ճզմել Ռուսաստանի մի մեծ հատված:

Մյուս կողմից, Մոսկվան չունի մեծ ընտրություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 74123 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին