Երևան
14 / Դեկտեմբեր / 2019

Կարևոր շրջադարձ Մարտի 1-ի գործում. սպանություն է բացահայտվել

1in.am-ը գրել է․ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը…

Բուն հանցագործությունը երբեք չի կարող ամբողջությամբ բացահայտված համարվել, եթե պարզված չեն սպանությունների հանգամանքները, կոնկրետ մարդիկ, որոնք տվել են կրակելու հրաման, ու անմիջական կատարողները…

Առանց այդ բացահայտումների՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը կմնա, այսպես կոչված, «օդից կախված» վիճակում…

Զաքար Հովհաննիսյանի սպանությունը բացահայտված է, ու պետք է ենթադրել, որ մյուս սպանությունները նույնպես բացահայտման գործընթացի մեջ են, ինչը թույլ կտա ամբողջական քրեաիրավական-քաղաքական գնահատական տալ Մարտի 1-ի ոճրագործությանը…

Շատ կարևոր է ձերբակալվածի, այսպես կոչված, համակարգային կալիբրը։ Ոստիկանության զորքերի շտաբի պետն այնպիսի կարգավիճակ է, որն ուղղակի ենթակա է ոստիկանապետին,երկրի նախագահին, ու հետևաբար անմտություն կլինի ենթադրել, որ Գեղամ Պետրոսյանը գործել է «ինքնաբուխ» կամ պահի թելադրանքով…

Այլ խոսքով՝ գործ ենք ունեցել Ռոբերտ Քոչարյանի մակարդակով կայացված դաժան ու սառնասիրտ քաղաքական որոշման հետ, որի էությունը եղել է Հայաստանի քաղաքացիների հնազանդեցումը՝ գնդակահարության կամ ահաբեկչության ճանապարով…

Սա ինքնին սահմանադրական կարգի տապալման կարևոր բաղադրիչ է, ինչը գալիս է ամրապնդելու Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը…

Այս հանգամանքը խիստ կարևոր է, որովհետև դատական առաջին նիստերի ժամանակ Քոչարյանը գրեթե անընդհատ պնդում էր, թե ինքը տեղյակ չէ սպանություններից՝ հետքերը տանելով «վիրտուալ» պատվիրատուի ուղղությամբ…

Եվ վերջապես՝ մանիպուլյատիվ քարոզչական ֆոն էր ձևավորվում, թե իբրև Մարտի 1-ի գործը քաղաքական մահակ է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որի միջոցով նա ճնշում է իր ընդդիմախոսներին…

Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ Քոչարյանի ու մյուսների դատավարությունը պատասխան չի տալիս տասը սպանությունների բացահայտումներին…

Այս թեզը հետևողականորեն առաջ են տանում Քոչարյանի կողմնակիցներն ու պաշտպանները…

Հիմա փաստորեն երկրորդ նախագահի պաշտպանական խումբը զրկվում է կարևոր քարոզչական մանիպուլյացիայից ու գործը քաղաքականացնելու հնարավորությունից…

Ցանկացած ողջամիտ մարդ թերևս կարող է գիտակցել, որ ՀՔԾ-ն նախ քաղաքաիրավական գնահատական տվեց Մարտի 1-ի ոճրագործությանը՝ պնդելով, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում,իսկ երկրորդ փուլում ամբողջացնում է գործը՝ բացահայտելով հանցագործությանը մասնակից համակարգային սեգմենտներին ու անհատական պատասխանատվության մակարդակով ամրագրելով կոնկրետ սպանությունների պատվիրատուներին ու մասնակիցներին

դիտվել է 8369 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

«Հերիք ա կախվեք հայ երգիչներից». Նարեկ Բավեյան (տեսանյութ)

Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել. Ռուբեն Հայրապետյան

Ինչպես արտասվեց սենատոր Բոբ Մենենդեսը

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն