Երևան
18 / Հունիս / 2019

Մանվել Գրիգորյանն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

«Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, եւ գիշերը նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Թե որ հիվանդանոց է Գրիգորյանը տեղափոխվել, պաշտպանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ նոր է դուրս եկել Գրիգորյանի մոտից, եւ այս պահին անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվում. «Գիտակցությունն այս պահին տեղն է, բայց տեղը բերել են, որովհետեւ տեղափոխվելիս շատ ծանր է եղել, շաքարը 35-ից ավել էր, գլյուկոմետրն էլ ցույց չտվեց, կոմայի մեջ է ընկել, դրա համար էլ տեղափոխել են»:

Արսեն Մկրտչյանի խոսքով` այն բուժօգնությունը, որ Գրիգորյանը ստանում է քաղաքացիական հիվանդանոցում, անգամ մեկ տասներորդի չափով հնարավոր չէր լինի ստանալ դատապարտյալների հիվանդանոցում. «Սա դասական խոշտանգում է, որ դարձել է ինքնանպատակ, փաստաբանական խումբը հնարավորություն չունի մոտենալու քրեական գործին, որովհետեւ դրանից զատ զբաղված է Գրիգորյանին սպանել չթողնելու հարցով, իսկ այդ սպանելու միտումը ակնհայտ է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 10553 անգամ

Ֆրանսիան վարում է երկակի քաղաքականություն՝ տեղի տալով Ադրբեջանին ու Թուրքիային

Մենք իրենց գրպանին ենք խփել, դրա համար էլ ստեղծվել է այս աժիոտաժը. Սիլվա Ադամյան

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3