Երևան
19 / Օգոստոս / 2019

«Մարտի 1»-ի գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալաված ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա նշեց, որ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:


Նշենք, որ երեկ նրա պաշտպանը բողոքարկել է Պետրոսյանին ձերբակալելու որոշումը: Մեր տեղեկություններով` Պետրոսյանը այս գործի շրջանակում նախկինում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ «Մարտի 1–ի» գործով մեղադրյալներից մեկի դեմ ցուցմունքներ տվել։ Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտնել է, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: Նշենք, որ մինչ այս պահը «Մարտի 1–ի» 10 սպանությունների համար որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

դիտվել է 3454 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին