Երևան
20 / Հունվար / 2020

Սիփան Փաշինյանի մեքենայից կատարված գողությունը կատարած անձը հայտնաբերվել է

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձին։ Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ նշյալ անձը Չարբախի բնակիչ Հ․Ա.-ն է, որը նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար մի քանի անգամ դատապարտվել է։

Երեւանի վարչությունում նա խոստովանել է իր կատարած հանցանքը, վերադարձրել է ավտոմեքենայից գողացած նոթբուքը։ Ընթանում է հետաքննություն։


Նշենք, որ պատգամավորի ավտոմեքենայից գողացված 20 տարվա հնության կոնյակը նշյալ անձը վերադարձնել չի կարողացել, քանի որ խմել է այն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պատգամավորի մեքենան կայանված է եղել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, իսկ երեկոյան, երբ Սիփան Փաշինյանը մոտեցել է, որ նստի իր ավտոմեքենան նկատել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրված է եղել։ Նրա մեքենայից գողացել են 20 տարվա կոնյակ եւ նոթբուք։

դիտվել է 5977 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Հրայր Թովմասյանը արտասվելով այցելեց Կուտոյանի մահվան դեպքի վայր (տեսանյութ)

Տեսանյութ. Պատերի վրա կրակոցի հետքեր կան

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից