Երևան
25 / Հունիս / 2019

Բժիշկները պայքարում են Մանվել Գրիգորյանի կյանքի համար. ԲԿ-ի փոխտնօրեն

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար:

«Շտապ օգնության մեքենայով այս գիշեր են նրան տեղափոխել հիվանդանոց՝ ժամը 1-ի սահմաններում: Մանվել Գրիգորյանն անպայման պետք է համարժեք բուժում ստանա, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»,- նշեց բժիշկը:

Նախկին պատգամավորի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո:

«Արտերկիր տեղափոխելու մասին այս պահին չենք մտածում, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել՝ կյանքը փրկելու համար»,- շեշտեց Մկրտչյանը:

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

դիտվել է 25858 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է