Երևան
22 / Նոյեմբեր / 2019

Փաշինյանի հայտարարությունից հետո նախկին իշխանավորները «սևն են մտել»

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանի Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի «ճռռիկներ» են անում, ավտոմեքենաներ են վարում մայթերով և սա որոշակի նպատակով է արվում, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե երկրում իբրև թե հաստատված է անիշխանություն և չկա իրավակարգ։ Այնուհետև վարչապետը կոչ արեց այդ սևազգեստ խմբերի սև շորերի հարցը լուծել. ծաղկավոր «բաբոչկա» կապել և ճանապարհել վառ ծաղիկներով և ճանապարհել օրինական կյանքի:

Փաշինյանի հայտարությունից շատ չանցած՝ անմիջապես արձագանքեցին նախկին իշխանության ներկայացուցիչները:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ձերբակալությունից առաջ»: 

Իր հերթին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում սև շորերով լուսանկար հրապարակեց, որին կից անգլերենով գրել է.

«Սևազգեստ տղամարդը. մշտապես թրենդային»:

Դե, իսկ ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում գրեց.

«Որ շաաատ խնդրեմ՝ կլինի՞ Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»:

Նյութի աղբյուրը՝ https://lurer.com/?p=324554&l=am 

դիտվել է 42625 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)