Երևան
25 / Հունիս / 2019

Նոր խնդիր Պուտինի առաջ. Նիկոլ Փաշինյանը դրեց հարցը

Lragir.am-ը գրում է․ Հույս ունեմ, որ մենք կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք չեն կոտրի աճի թափը, ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպմանն ասել է Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի առիթով այդ երկիր այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՌԴ նախագահի հետ նրա հանդիպման արարողակարգային կամ պաշտոնական տեղեկատվական շրջանակը առաջին հայացքից ստանդարտ էր, մյուս կողմից՝ առանձնահատուկ տոնայնությամբ: Պուտինն, օրինակ, պերճախոս չէր հայ-ռուսական տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն անում էր սովորաբար: Նա ընդամենը «հիշեցրել» է, որ ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է եւ Հայաստանում կատարել է 2 միլիարդ դոլարի ներդրում:

Ի դեպ, այդ առիթով էլ հնարավոր է ՌԴ նախագահին հիշեցնել, որ Միացյալ Նահանգներն անկախությունից ի վեր Հայաստանին գործնականում նվիրել է ավելի քան 2 միլիարդ դոլար, տարբեր ծրագրերի միջոցով: Դա իմիջիայլոց, թեեւ այստեղ անշուշտ թվաբանական համեմատության հարց չէ:

Այդպիսով, ՌԴ նախագահը ավելորդ է համարել հայ-ռուսական հարաբերությունը բնութագրելը: Պուտին անշուշտ դիպուկ է եւ խորիմաստ: Բնութագրել հնարավոր է այն, ինչ կա, մինչդեռ հայ-ռուսական հարաբերություն չկա: Հայ-ռուսական հարաբերության ներքո ընկալվել է Հայաստանի ինքնիշխանության եւ սուբյեկտության նկատմամբ ռուսական մամլիչը, որը սակայն նախ ապրիլյան պատերազմում, հետո թավշյա հեղափոխությանը դեմ է առել «քարին»:

Պուտինն անկասկած պատկերացնում է խնդիրն ու դրա լայն, աշխարհքաղաքական շրջանակը: Դրա վկայությունն է Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առիթով նրա շնորհավորական ուղերձն ու դրանում արձանագրված՝ հարաբերության զարգացման «երկխոսության» պատրաստակամությունը: Հայ-ռուսական հարաբերությունը նոր պետք է ձեւավորվի, Հայաստանում փոփոխությունը տվել է դրա շանսը, թեեւ թե Հայաստանում, թե Ռուսաստանում կան խմբեր, որոնք շահագրգռված են այդ շանսը չեզոքացնելու հարցում, որովհետեւ հայ-ռուսական միջպետական, դաշնակցային հարաբերության ձեւավորումը այդ խմբերին է զրկելու իբրեւ հանրային-քաղաքական «սուբյեկտ» որեւէ շանսից, անխուսափելի մղելով մարգինալության:

Գործընթացն անշուշտ բավական բարդ է լինելու, եւ Հայաստանի նոր իշխանությունն ու հանրությունը պետք է «կռվեն», միաժամանակ՝ Ռուսաստանի հետ աշխատանքում մի շարք հանգամանքների բերումով անհրաժեշտաբար խուսափելով այդ հասկացության բուն իմաստից: Մեծ հաշվով, Հայաստանի կռիվը Ռուսաստանի հետ չէ, այլ Հայաստանի հանդեպ այդ երկրում մինչ այժմ քաղաքականություն մշակածների:

Պետք է կողմնորոշվի Պուտինը, թե որտեղ է ինքն ու որն է իր կռիվը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հարաբերության «համաչափ» զարգացման առիթով: Ակնառու է, որ Փաշինյանը մի կողմից հնարավորինս ապահովագրվելով ռուսական տիրույթից ճնշման «առիթներից», մյուս կողմից ինքն էլ գերադասում է չանել անհամաչափ ճնշում ռուսական, կամ առնվազն Պուտինի ուղղությամբ:

Փաշինյանն այդ իմաստով կարծր դրել է մեկ խնդիր՝ պատերազմ եւ ադրբեջանական ագրեսիայի ռազմա-քաղաքական հասունացման միջավայր թույլ չտալու Ռուսաստանի դաշնակցային եւ ռեգիոնալ պատասխանատվություն, մեծ հաշվով «կամ-կամ» տրամաբանությամբ, եւ Սանկտ-Պետերբուրգում էլ ձեւակերպեց մյուսը՝ տնտեսական տիրույթում Հայաստանը Ռուսաստանից ունի նվազագույն ակնկալիք՝ չանել բաներ, որոնք կխանգարեն Հայաստանի աճին:

Այսինքն, Երեւանը Պուտինից չի ակնկալում «մեծ ներդրումներ», այլ կերպ ասած չի ակնկալում այն, ինչ նա չունի: Նրա առաջ դրվում է պարզ խնդիր, որը լուծել Պուտինը գոնե առայժմ դեռեւս ի զորու է՝ ապահովել, որպեսզի Ռուսաստանում չլինեն Հայաստանի աճին խանգարող որոշումներ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 60147 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է