Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Նոր հրաժարական. ինչ կապ ունի Միհրան Պողոսյանը

Lragir.am-ը գրել է․ Հրաժարական է ներկայարել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, որն այդ պարտականությունը կատարում էր ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո: Դանիելյանի հրաժարականը փաստացի երկրորդն էր դատական համակարգում, մայիսի 20-ի հայտնի իրադարձություններից հետո: Սակայն, շատ արագ եղավ նաեւ երրորդը: Դանիելյանի հրաժարականի մասին տեղեկությունից հետո ֆեյսբուքում իր հրաժարականի մասին հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Ի դեպ, ժամանակին այդ պաշտոնում էր եղել նաեւ Գեւորգ Դանիելյանը, որին հետո պաշտոնանկ արեցին ուշագրավ բացատրությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե նախարար Դանիելյանը պաշտոնանկ է եղել այն բանի համար, որ չէր կատարել ԴԱՀԿ պետին պատասխանատվության ենթարկելու վարչապետի հանձնարարությունը:

Ամենահետաքրքիրն այն էր, թե ով էր այդ ԴԱՀԿ պետը: Իհարկե՝ Միհրան Պողոսյանը, Սերժ Սարգսյանի ֆավորիտներից, նրա մանկության ընկերոջ՝ Գրիշա Հարությունյանի զարմիկը: Միհրան Պողոսյանն անձեռնմխելի էր, մինչեւ օֆշորային հայտնի սկանդալը, կամ ավելի շուտ՝ մինչեւ «Ալիեւի մարագ հասնելը»: Բանն այն է, որ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տվեց ոչ թե օֆշորային սկանդալի պատճառով, այլ այն բանի համար, որ «իր անունը սկանդալային պատմության մեջ չլինի Ալիեւի կողքին»:

Նույն օֆշորային սկանդալում, որը բացահայտել էին միջազգային հետաքննող լրագրողները, շոշափվում էր նաեւ Ադրբեջանի նախագահի անունը, որը կարծես թե ունի օֆշորա-սկանդալային «աբոնեմենտ»:

Փաստորեն, եթե չլիներ Ալիեւը, Միհրան Պողոսյանը հրաժարական չէր տա:

Գեւորգ Դանիելյանի ներկայիս հրաժարականը տեղի է ունենում մի շրջանում, երբ եղել է իհարկե մայիսի 20, սակայն գործընթացների անկասկած ավելի լայն տրամաբանության մեջ, որտեղ դարձյալ առանցքային տեղում է Միհրան Պողոսյանի անունը: Բանն այն է, որ նա դարձել է Հայաստանի նոր իշխանության եւ հեղափոխության դեմ Ռուսաստանի խաղաքարտերից մեկը: Նրան ձերբակալել են Ռուսաստանում, բայց տվել կեցության իրավունք, իսկ նա էլ դիմել է քաղապաստանի համար:

Այն, որ մայիսի 20-ը լայն քաղաքական գործընթացի ծիրում է, վկայեց նաեւ այդ օրը Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը, որը դատաիրավականից բացի, շոշափեց նաեւ ապրիլյան պատերազմի ոլորտը: Գործընթացի ամբողջական մասշտաբը բացվում է ժամանակի ընթացքում: Դրա վկայությունն էլ Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին:

Մեծ հաշվով, դա նախկին համակարգի դիմադրությունն է, որը հաճախ շփոթում են ռեւանշի հետ, ինչի հնարավորությունը սակայն չկա: Ընդ որում, դիմադրության առոմով էլ խնդիրն առերեւույթ է իշխանության հանդեպ կամ հանրության հանդեպ դիմադրություն, իսկ խորքային իմաստով դիմադրություն է ժամանակի հանդեպ: Հայաստանի հին համակարգի դեմ ինչպես մինչեւ թավշյա հեղափոխությունը, այնպես էլ առավել եւս հեղափոխությունից հետո աշխատում է ժամանակը: Եվ ժամանակի այդ աշխատանքը խոշոր հաշվով «ինքնավար» է: Հիբրիդային պատերազմը ժամանակի դեմ է, դրանով էլ դատապարտված է ձախողման:

Հարցն այն է, թե այդ ընթացքում ինչ հետեւանք կթողնի այն Հայաստանի հետհեղափոխական զարգացման հեռանկարի վրա: Իսկ դա գնահատելու համար կարեւոր է հասկանալ դիմադրության մասշտաբը: Հայաստանի նախկին համակարգն այդ առումով պարփակված չէր լոկ հայկական տարածությամբ: Այդ համակարգի սնուցումն իրականացվել է Ռուսաստանից, տարբեր մեխանիզմներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 42142 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը