Երևան
15 / Դեկտեմբեր / 2019

«Ապրիլյան պատերազմի վերաբերյալ Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի». Արմեն Աշոտյան

Օրերս ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կկանչեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Այսօր 168.am-ը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է գնալ հանձնաժողով և ընդհանրապես հանձնաժողովին ասելիք ունի՞։

«Կուսակցությունում դեռևս որևէ մեկը հրավեր չի ստացել աջակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Սերժ Սարգսյանը ևս որևէ հրավեր չի ստացել, կստանանք այդ հրավերը, այդ ժամանակ կտեսնենք։ Հիմա տեսականորեն խոսելը վաղաժամ է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նա վստահ է, որ Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։

«Եթե թաքցնելու որևէ բան էլ ունի, ապա ոչ քննիչ հանձնաժողովից, գուցե տեղեկատվության մի մասը գաղտնի է պարզապես։ Մենք չենք խորշում պատասխանել որևէ հարցի, Սերժ Սարգսյանը՝ առավել ևս։ Ի դեպ, լավ կլիներ, որ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանը, եթե այն պետք է տեղի ունենա, լիներ ուղիղ եթերում, սա իմ ցանկությունն եմ հայտնում»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

դիտվել է 3500 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Պատերազմը չպետք է սկսվի այն ժամանակ, երբ խրամատը կհասնի քո տանը

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերով հնչեց` ազգայինը կեղծ կատեգորիա է արտահայտությունը

Ռուբեն Հայրապետյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն