Երևան
21 / Նոյեմբեր / 2019

Արամ Սարգսյանը՝ Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի մեկնաբանի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը։Արտակ Զեյնալյանը նախարար նշանակվելուց հետո է կասեցրել իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը:

Արամ Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց. «Կներեք, բայց ես էլ ձեր նման մամուլից եմ իմացել և մանրամասնություններ չգիտեմ։ Արտակի հետ էլ դեռ չեմ հանդիպել և զերծ կմնամ մեկնաբանություններից։ Արտակը իմ ընկերն է և իր նախարար լինել-չլինելը ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների մեջ»:

Արամ Սարգսյանը նաև հավելեց, որ նույնն է նաև ներկայիս իշխանության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում:

««Հանրապետություն» կուսակցության և իմ մոտեցումները չեն կապվել պարոն Զեյնալյանի նախարար լինելու հանգամանքի հետ»,- եզրափակեց «Հանրապետության» նախագահը:

դիտվել է 45990 անգամ

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

«Ուղղակի սրտից»․ ինչպես է հայ զիվորը սեր խոստովանում (տեսանյութ)

Երեք ոստիկան ազատվել է ծառայությունից

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)