Երևան
25 / Հունիս / 2019

Ասմունքում է Գոռ Հարությունյանը

Ննջարանիդ ցածրիկ պատուհանի մոտով՝
Ես անցնում եմ հաճախ օտարական ինչպես,
Եվ խոնջացած հուշիս փշե արահետով՝
Ճեմճեմում եմ հպարտ՝ Առաջինը որպես:
Անտարբեր եմ, սակայն, մերկությանդ՝ ննջած,
Եվ կերպերին փռված՝ ազդրերիդ ու կրծքիդ,
Ու չեմ տքնում հիշել կույս հևքերը հնչած,
Որ մատնում էին պահված պոռթկումները կրքիդ:

Հիմա կին ես… Չէ՞ որ կինն ես դու Ուրիշի,
Եվ պաշտվում է գուցե իգությունդ հիմա.
Դու ինձ ամբողջ մի կյանք վերածել ես հուշի,
Եվ Ուրիշին ասել խոսքեր հոգեհմա:
Իսկ լսո՞ւմ ես դեռ դու այդ ուրիշից Բառեր,
Որոնք առաջինն են ու քոնն են միայն,
Թե՞ տրվելուդ ծեսը արդեն պարտք է դառել,
Զոհաբերումն արդեն՝ անխոստում ու ունայն…

Հասկանալու ցավը վաղուց տրվել է ինձ,
Ծիծաղի տակ գիտեմ՝ ի՜նչ է պահվում թաքուն,
Աններդաշնակ հոգին անրջում է մի նինջ՝
Առասպելված սիրո անմերձենալ գրկում:
Ու մեր սերը այդպես անմերձենալ մնաց,
Արձանագրում մնաց՝ իմ մի քանի երգում,
Արձակեցիր դանդաղ ու թողեցիր ինձ բաց,
Ու թողեցիր ինձ թաց՝ ադամական մեղքում:

Պատմությունը նույնն է, այլ էր պարտությունը.
Պատժվում է միշտ էլ վեհանձնությունն այստեղ,
Մազերինդ փոխվել, նույնն է տաք արյունիդ գույնը…
- Պատուհանից այն կողմ խորը քուն են մտել:

Իր իսկ ստեղծագործությունը կարդում է Գոռ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսնյութում

դիտվել է 6647 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է