Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Երեւանում մի կին հիվանդանոցի առաջ, հրկիզել է իրեն

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում:


Քաղաքացու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել:

Հավաքված քաղաքացիները ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կրակը, այնուհետեւ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն։

Ժամանած բժիշկները նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել կնոջը, որը մարմնի տարբեր մասերի այրվածքներ էր ստացել, ապա տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

դիտվել է 3585 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին