Երևան
20 / Սեպտեմբեր / 2019

Պահանջում են Զախարովայի ներողությունը հայերից ու Փաշինյանից. Ինչ է նկատի ունեցել ՌԴ ԱԳՆ խոսնակը

armtimes.com-ը գրում է․ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ է դարձել: Աշխարհի տարբեր ծայրերից ու Հայաստանից մեկնաբանում են ՌԴ ԱԳՆ խոսնակի մեջբերումը՝ մեղադրելով նրան անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, իր գերատեսչության եւ երկրի անունը սեւացնելու եւ պաշտոնյային ու խոսնակին ոչ հարիր պահվածքի համար:

Մեկնաբանություններում նշվում է, որ Զախարովան պետերբուրգյան ֆորումի ամբողջ ընթացքից եւ վարչապետի երկար ելույթից ընդամենը 1 տող է հասկացել եւ բացարձակ անտեղի է այն մեջբերելը: Նշվում է նաեւ, որ սա Ռուսաստանի վերաբերմունքն է ժողովրդի կողմից ընտրված վարչապետի նկատմամբ:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ի պատասխան Զախարովայի գրառման, ֆեյսբուքի իր էջում եւ խոսնակի գրառման մեկնաբանություններում հայտնել է ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով պահանջում են Մարիա Զախարովայից՝ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության ղեկավարի խոսքերը իրոնիայով ներկայացնելու համար, որովհետեւ եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ դա չափազանց անհարգալից վերաբերմունք է:

Առավել մանրամասն՝ այստեղ

դիտվել է 11818 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա