Երևան
23 / Հոկտեմբեր / 2019

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ «սևազգեստ մարդկանց» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սկանդալային է: Լրագրողների հետ զրույցում Ա. Վանեցյանն ընդգծեց, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ:

«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը հստակ ցուցում տվել է, թե ում մասին է խոսքը և ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ իրենց մասով կատարում են համապատասխան աշխատանքները:

«Դրանք այն մարդիկ են, ովքեր քարոզում են ատելություն հասարակությունում, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնցով նախատեսված կլինի Քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կկիրառվեն օրենքով մեզ տրված լիազորությունները , որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց Վանեցյանը:


Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի: ՀՀ վարչապետը նշել էր, որ օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատվածը նույնիսկ որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի պահվածքով և այլն: Նա հանձնարարեց պատկան մարմիններին լուծել այս հարցը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեցին, որ առաջադրված խնդիրը պարզ է և կկատարվի:

դիտվել է 11119 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է․ Փաշինյան (տեսանյութ)

«Կանանց տնտեսական հզորացում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդի...

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը