Երևան
15 / Հուլիս / 2019

Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աբովյանը «ոչ» ասեց Փաշինյանին


Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ,սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտյաքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին,որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի,ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը, որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

 

Վերջին տեղեկությունների համաձայն Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը... Այսպիսով, աբովյանցին «ոչ» ասեց գործող իշխանություններին...Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու, որին կանդրադառնամ ավելի ուշ...


Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ընտրողների 40.83 %-ը...Իմ ունեցած տեղեկությունների համաձայն գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն,իսկ իշխանությունների թեկնածուն՝7770...
Հ.Գ.2018 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312 իր ձայնը տվել էր «ՔՊ»-ին, իսկ 3719՝ ԲՀԿ-ին»։

դիտվել է 7394 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է