Երևան
15 / Հուլիս / 2019

Գագիկ Ծառուկյանը հաղթանակ պարգեւեց Նիկոլ Փաշինյանին. Դաս վարչապետի համար

Lragir.am-ը գրում է․Աբովյանում հունիսի 9-ին տեղի ունեցավ քաղաքապետի ընտրությունը, որին ներքաղաքական ինտրիգ էր փոխանցել պայքարը կառավարող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի եւ գործող քաղաքապետի միջեւ, որը ոչ ֆորմալ առումով ԲՀԿ թեկնածուն էր: Նախնական արդյունքի համաձայն, հաղթել է ԲՀԿ-ի թեկնածուն, ձայների ոչ մեծ տարբերությամբ:


Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը պահեց Աբովյանը: Պետք է հասկանալ իհարկե, թե ինչ գնով: Ինչ իրավական եւ քաղաքական զարգացումներ կհաջորդեն Աբովյանի քաղաքապետի ընտրությանը: Իրավականի մոսին խոսելու հիմք տալիս է այդ առումով էլ նախնական պատկերը: Համենայն դեպս, ՔՊ թիմը բարձրաձայնել է այն մասին, որ գործի են դրվել «հին մեթոդներ»: Կապացուցվի՞ դա, թե՞ պարզապես գործում է այլ «հին մեթոդը»՝ քաղաքական պարտությունը պատճառաբանել մրցակցի անազնիվ խաղով:

 

Համենայն դեպս, առնվազն տարօրինակ կլինի, եթե կառավարող քաղաքական ուժը խոսի հին մեթոդով ընտրության մասին, երբ ունի բավարար իշխանություն եւ լծակներ՝ այդ մեթոդները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար:

Քաղաքական տեսանկյունից, ընտրությանը սոցցանցերում հաջորդել են հերթական ապոկալիպտիկ արձագանքները, որոնց իմաստն այն է, որ հեղափոխությունը թավշի փոխարեն պետք է կոշտ գործիքներով հենց սկզբից լուծեր Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ չլինելու հարցը, թե այդպես հեղափոխություն չեն անում, եւ այլն, եւ այլն: Դա իհարկե առանձին խոսակցության նյութ է, թե ինչ շարժառիթով են առաջնորդվում ուժեր ու շրջանակներ, որոնք ամեն առիթ փորձում են օգտագործել իշխանության կոշտ գործիքակազմի կիրառում խթանելու համար, կամ ստեղծել տպավորություն, որ թավշյա հեղափոխությունն իրականացրած մարդը հեղափոխություն անել չգիտե, իսկ այ իրենք…

Սա մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից՝ տարակուսելի, որովհետեւ հանրային հետհեղափոխական դիսկուրսը անընդհատ փորձ է անում պահել ապոկալիպտիկ դաշտում:

Մյուս կողմից, Աբովյանի ընտրությունն անշուշտ ունի իր «դասը» Նիկոլ Փաշինյանի համար, որը հունիսի 5-ին իր մասնակցությամբ փորձեց աջակցել քաղաքապետի ՔՊ թեկնածուին, բայց, փաստորեն, ապարդյուն: Դասն անշուշտ ապոկալիտիկ չէ, սակայն կարեւոր է: Հեղափոխության պատմությունը քաղաքական ոսկեբեր գետակ չէ, իսկ եթե է՝ ապա Աբովյանը ցույց տվեց, որ այն կարող է ցամաքել: Մյուս կողմից, դա գուցե դաս է ոչ այնքան Փաշինյանի համար, որքան թիմի՝ այդ հասկացության ոչ միայն «աբովյանական» իմաստով, այլ լայն, համապետական:

Անհրաժեշտ է հարստացնել հետհեղափոխական պատմությունը ստեղծագործականությամբ: Այդ տեսանկյունից, Աբովյանը գուցե նույնիսկ փաստարկ է Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ փաստարկ թիմի առաջ, որ պետք չէ ապավինել թավշյա հեղափոխություն բառակապակցությանը կամ Նիկոլ Փաշինյան հեղինակությանը, համարելով, թե դրանք մոգական են եւ ինքնըստինքյան ամեն ինչ կանեն: Պետք է աշխատել սեփական անձի վրա, «անկախանալ» թավշյա հեղափոխության պատմությունից, կերտել սեփական պատմությունները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 28610 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է