Երևան
17 / Հուլիս / 2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է ֆիզկուլտուրայի ուսուցչին

ԿԸՀ-ն հրապարակել է հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում կայացած համայնքային ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ, Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Մխիթարյանը: 350 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 216-ը, որից 104-ը նախապատվությունը տվել է Մխիթար Մխիթարյանին: Վերջինս գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է:

Երկրորդ տեղում է Անդրանիկ Դունամալյանը, ով ստացել է 64 ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն: Անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:


Նշենք, որ երեք թեկնածուներն էլ ինքնառաջադրված են, սակայն հայտնի է, որ Անդրանիկ Դունամալյանը ՔՊ անդամ է, որը պարտվել է:

դիտվել է 2560 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է