Երևան
23 / Օգոստոս / 2019

Ո՞ւմ հրաժարականն է հաջորդիվ պահանջելու Փաշինյանը

168.am-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել:

Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։

Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, ովքեր կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։

Նա այդ գործընթացը սկսել էր դեռ վաղուց՝ իշխանությունից հեռացնելով հրամկազմի ազդեցիկ և փորձառու ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ, օրինակ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի դեպքում։ Նման անհեթեթ իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը, ըստ էության, պարտադրեց նաև Արցախի ԱԱԾ նախկին պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հրաժարականը։

Առանց կոնկրետ պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելու փաստը շատերի զայրույթն առաջացրեց, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի Պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի և մի շարք զինվորականների սուր արձագանքն էր «Երկրապահ» կամավորականների միության Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լևոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանը հրաժարվել էր և հայտնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում։

2018թ. նոյեմբերին Սասուն Միքայելյանի այդ հայտարարությանը կոշտ արձագանքել էին նաև Վիտալի Բալասանյանը և այլք։

Այդ ժամանակ ևս համառ լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները պահանջ են դրել ազատվել Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, ովքեր կոշտ հակադարձում են Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին։

Եվ ահա, այդ «սև ցուցակի» մեջ ներառված էր նաև Վիտալի Բալասանյանը, որի նկատմամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին ՀՀ իշխանությունների կողմից։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 19-ին Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները տեղազննության համար կանգնեցրել էին գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ ինչ-որ զենք էին փնտրում։ Այնուհետև «Սասնա ծռեր» խումբը՝ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ, Արցախ կատարած ավտոերթի ընթացքում Ասկերանում շրջափակել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը։ Նրանց նպատակն էր, ըստ լուրերի՝ ինչ-ինչ հայտարարությունների միջոցով սադրանքներ հրահրել, ինչն անհաջողության մատնվեց, քանի որ Բալասանյանը չտրվեց դրանց։

«Զենք փնտրելու» օպերացիան եղավ այն բանից հետո, երբ Բալասանյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն Արցախյան հիմնախնդրի հարցով: Շուշիում Վ. Բալասանյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ ասելով, որ «վերելակային բանակցություններ» վարողից պետք է հարցնել, թե ինչ է կատարվում, և թե ինչո՞ւ են սահմանին կրակոցները հաճախացել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 16149 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին