Երևան
18 / Հուլիս / 2019

Բոլորդ տեղյակ եք 300 սպարտացիների մասին, բայց, համոզված եմ, որ քչերդ գիտեք 300 հայերի մասին

Հունիսի 9-ին ՀՀ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում տեղի ունեցավ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչն էր «Վերելք» միությունը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած հիշարժան մարտերի մասին հետաքրքիր տեղեկություններ ներկայացրին «Վերելք» միության հիմնադիր-անդամ, գրող- հրապարակախոս Արծրուն Պեպանյանը, Արցախյան պատերազմի մասնակից, պատմաբան Արթուր Եղիազարյանը, Արցախյան
պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։

Հեքիաթագետ Հայկ Կիրակոսյանը խոսեց հայ ժողովրդական հեքիաթներում և էպոսում հայոց զենքի խորհրդի մասին, մեր կյանքում հեքիաթի կարևորության մասին, ինչպես նաև հայերի՝ սեփական ոգին
չճանաչելու ու առաքելությունը մոռանալու մասին։ «Վերելք» միության անդամ Վրույր Արծրունին հակիրճ ներկայացրեց Կարմի բերդ հնավայրի պատմությունը։

Տեղեկատվական պայքարի մասնագետ, ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանը նշեց, թե որքան կարևոր է պատանիների զինվորական պատրաստության բարձրացումը՝ պատերազմներում մեծ թվով զոհերից խուսափելու համար։ Նա հույս հայտնեց, որ զինվորական պատրաստության ուսումնական նոր
ծրագիրը, որի հեղինակն է, ոչ հեռու ապագայում կներառվի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրում։

«Կարին» և «Անդոկ» ավանդական երգի-պարի խմբերի ռազմապարերը մեծ շուք հաղորդեցին միջոցառմանը՝ հայոց անկոտրում ոգու խռովքն ու ուժը փոխանցելով հանդիսատեսին։
Հայկական ավանդական կոխ ըմբշամարտի ցուցադրական ելույթն էլ ևս մեկ անգամ փաստեց, որ մարտարվեստն իր բոլոր դրսևորումներով եղել է հայոց մշակույթի կարևոր բաղկացուցիչը։ Հայկական կոխի
ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Բագրատ Երիցյանը շեշտեց, որ մեր երիտասարդ ըմբիշների միջազգային հաջողությունները մեծապես պայմանավորված են ազգային ավանդույթներով և
ավանդաբար փոխանցված գիտելիքով։

Միջոցառման ավարտին ներկաները ոգեկոչեցին Արցախյան պատերազմում և Ապրիլյան մարտերում իրենց կյանքը զոհած տղաներին։

«Բոլորդ տեղյակ եք 300 սպարտացիների մասին, բայց, համոզված եմ, որ քչերդ գիտեք 300 հայերի մասին, որոնք Ակոռի գյուղի մոտ դուրս եկան թշնամու 7000-անոց բանակի դեմ և փախուստի մատնեցին
նրան։ Հայոց զենքի փառքի օր տոնի ստեղծման գաղափարը ծնվեց հենց այն ժամանակ, երբ պատմիչների աշխատություններում հանդիպեցի Ակոռիի ճակատամարտի մասին հիշատակումներին։ Եվ միջոցռաման նպատակը հենց նման պատմական դրվագների լուսաբանումն է»,- իր ելույթում ընդգծեց Արծրուն Պեպանյանը։

«Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը հիմնադրել է «Վերելք» միությունը 2016թ․։ Միջոցառման նպատակն է
լուսաբանել հայ ժողովրդի պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ճակատամարտերը, ուր հայոց փոքրաթիվ ուժերը հաղթել են թշնամու մեծաքանակ զորքերի, փառաբանել այդ հաղթանակները կերտած զորավարներին ու զինվորներին։ Միջոցառումն անց է կացվում Հայաստանի տարբեր բերդերի, ամրոցների տարածքում։

«Վերելք» միությունն արժեհամակարգային կառույց է, որը կոչված է նպաստելու ազգային վերափոխմանը։
Այլ քայլերի թվում «Վերելք» միությունը հիմնել և ճանաչելի է դարձնում ազգային ինքնակազմակերպման տանող մի քանի տոներ: Դրանց թվում են «Արքայից օր» և «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումները։
«Վերելք» միության մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ միության ֆեյսբուքյան էջից․ https://www.facebook.com/verelq/ 

դիտվել է 68714 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է