Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Կոտայքի մարզպետն իր վարքագծով փչացրեց ընտրությունները. Էդմոն Մարուքյան

«Աբովյանում ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը։ Եվ այստեղ նորմալ իրավիճակից որևէ շեղում չեմ տեսնում։ Ժողովրդավարությունն այն է, որ ՀՀ քաղաքացիները որոշում են, թե ով է կառավարելու տվյալ համայնքը»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, որտեղ ՔՊ թեկնածուին հաղթեց գործող քաղաքապետը՝ 400 և ավելի ձայների տարբերությամբ։ Էդմոն Մարուքյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մտահոգիչ է համարում ընտրություններին մասնակցած ընտրողների ցածր թիվը (60%-ը չի մասնակցել):

«Սա ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները այսքան փոփոխություններից հետո դեռևս չեն արժևորում իրենք իրենց մեկ ձայնը այնպես, ինչպես պետք է արժեվորեն»,- նշեց Մարուքյանը: Անդրադառնալով ընտրությունների ընթացքին ու գրանցված արդյունքներին՝ Մարուքյանը ընդգծեց, որ որևէ քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության կամ հակահեղափոխության հետ: «Մի քաղաքի ընտրություն է, հիմա կարող է Վահագը կառավարի, Գրիգորը կառավարի, ով ուզում է՝ կառավարի: Կան օրենքներ, կա Սահմանադրություն, մենք էստեղ օրենքներ ենք ընդունում ու մեր ընդունած օրենքներով պետք է այդ քաղաքները կառավարվեն»,- հայտարարեց Մարուքյանը: Նրա պնդմամբ՝ սխալ է կարծել, որ իշխանությունը պետք է հաղթեր բոլոր տեղերում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 4708 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա