Երևան
19 / Հուլիս / 2019

Բերման ենթարկված Արթուր Դանիելյանը դուրս եկավ ոստիկանության շենքից

Ոստիկանություն բերման ենթարկված «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը դուրս եկավ ոստիկանության շենքից։ Նա նշեց, որ իրեն բերման ենթարկելու պատճառը հունիսի 9-ին ուղիղ եթերում սպառնալիքներ հնչեցնելն էր ՀՀ վարչապետի հասցեին:

«Այսօր վաղ առավոտյան ինձ ուղարկեցին մի հոդված, որն ինձ համար ծանոթ անձնավորության ոճով էր գրված և ինձ ու իմ ընկերներին մեղադրում էին հիբրիդային պատերազմ հրահրելու մեջ։ Մեր նկարն էր օգտագործված՝ վրան ծաղկավոր բաբոչկա ֆոտոշոփ արած։ Հոդվածը կարդալուն պես հասկացա, որ բոլորիս քաջ ծանոթ մի ծաղրածու այսօր հերթական շոուն է կազմակերպելու։ 2 ժամ հետո մեր գրասենյակ եկան, ինձ համար անհայտ դրդապատճառներով բերման ենթարկեցին, բայց չհասկացա, թե ինչու էին ձեռնաշղթա հագցրել, երբ ես չէի դիմադրում։ Ինձ մեղադրում են, որ սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին։ Խոսքն այն քաղաքական հայտարարության մասին է, երբ նախորդ օրը ասուլիսի ժամանակ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը շաբաթներ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել էր մի նիկոլապաշտ ակտիվիստ։ Խոսքը գնում է այն սպառնալիքի մասին, որի մեջ ոստիկանությունը որևէ հանցակազմ չէր տեսել նախկինում։ Ջիվան Աբրահամյանն ասել էր, որ հնարավոր է շուտով կոչ անի, որ Բակո Սահակյանի գլուխը քարով ցխեն»,-ասաց Դանիելյանը։


Նա նշեց, որ ինքն այդ արտահայտությունն օգտագործել է, քանի որ գիտեր, որ ոստիկանությունը դրա մեջ հանցակազմ չի տեսնում։

Նշենք, որ մայիսի 25-ին ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում հավաքի ժամանակ հայտարարել էր․ «Էսօր, որ Բակոյենք եկել են ստեղ՝ սա նախազգուշացում է ձեզ, ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, որ գնանք գլուխները քարով ցխենք»։ Իսկ Արթուր Դանիելյանը հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ ասել է․ «Շուտով կարող է մենք կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը կարող է քարով ցխենք»։

դիտվել է 6351 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է