Երևան
18 / Սեպտեմբեր / 2019

Նիկոլ Փաշինյանի պարտությունը. Ինչու է այսպես արագ մսխվում հեղափոխության կապիտալը

«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ ֆորմալ աջակցությունը վայելող Վահագն Գեւորգյանը։ Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։

Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։


Նախ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ողջ քարոզարշավի ընթացքում ներկայանում էր՝ որպես «վարչապետի թեկնածու», բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր զբաղվում վերջինիս քարոզչությամբ եւ մասնակցեց անգամ նրա օգտին կազմակերպված երթին։

Այդպիսով Նիկոլ Փաշինյանը ընտրությունները դարձրեց հեղափոխության փորձաքար եւ, փաստորեն, պարտվեց դրանցում։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքները ներկայացրել է՝ որպես «ժողովրդավարության հաղթանակ», բնականաբար, ոչինչ չասելով հեղափոխության պարտության մասին։

Այս ընտրություններում իշխանության գործելակերպը, ընդհանրապես իշխանության վարքագիծը ցույց են տալիս, թե որքան արագ է մսխվում հեղափոխության կապիտալն ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը։ Դրանում, սակայն, մեղավոր է հենց իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսպիսով, Աբովյանի ընտրությունները կարող են դառնալ նոր գործընթացի՝ իշխանության վարկանիշի անկման սկիզբը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3709 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատ արձակվի. Էդուարդ Շարմազանովը դատարանի բակում է

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա