Երևան
25 / Հունիս / 2019

Խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մարդ է զոհվել

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մասիսի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ Subaru Legacy-ն վարել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Կարապետյանը, ով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Կարապետյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ВАЗ 2103-ին։

Վթարի հետևանքով Վ. Կարապետյանին, վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Անդրեասյանին, 33-ամյա Արթուր Անդրասյանին և վարորդ Ա. Կարապետյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ Վ. Կարապետյանը, Ա. Կարապետյանը, իսկ հաջորդ օրը Ա. Անդրեասյանը գիտակցության չգալով՝ մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ВАЗ 2103-ի վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդները, ըստ ականատեսների, օգնություն ցուցաբերելիս են եղել քաղաքացիներին, և երբ վերադարձել են ու նստել ավտոմեքենաները, տեղի է ունեցել ավտովթարը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը, հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել էին ВАЗ 2103 մակնիշի 26 ՏՍ 145 համարանիշի, Opel Vectra մակնիշի 34 TQ 901 համարանիշի և Subaru մակնիշի 35 PC 740 համարանիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց բոլորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գ. Պողոսյանը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

դիտվել է 25588 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Ի՞նչ նպատակով են 20 երկրներից վիրաբույժներ ժամանելու Հայաստան

Խնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է