Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

Բակո Սահակյանն սկսում է կատարել իր պարտականությունները

Lragir.am-ը գրում է․․ Արցախում ավարտվեց «ֆուտբոլային պաուզան», եւ քաղաքական ակտիվությունը նորից թափ է հավաքում:

Հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը: Աղաբեկյանը ՀՅԴ հնաբնակներից է, եւ չի բացառվում, որ մտադիր է մասնակցել գալիք ընտրություններին:

Ի դեպ, Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախնական նշանակված են 2020 թվականի մարտի 31-ին:

Արմինֆոն հայտնել է, որ հրաժարական կտա նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Բալասանյանը նույնպես չի բացառել, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Արմինֆոն հայտնում է, որ նրան խորհուրդ են տվել հրաժարական տալ վարչական ռեսուրսի կիրառումից խուսափելու համար:

Ըստ ամենայնի, Բակո Սահակյանը որոշել է իրավիճակն իր ձեռքը վերցնել, առավել եւս, որ դա նրա պարտավորությունն է: Մինչեւ 2020 թվականի մարտ Բակո Սահակյանի խնդիրն է ազատ ընտրությունների ապահովումը եւ թույլ չտալ սադրանքներ, անգամ եթե հարկ լինի կոշտ միջոցներ ձեռնարկել:

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն էլ ստորագրահավաք է սկսել սահմանադրական բարեփոխումների պահանջով: Գործող Սահմանադրության համաձայն՝ Արցախի նախագահի թեկնածուն պետք է վերջին 10 տարին Արցախում ապրած լինի: Սամվել Բաբայանը, որը 2005 թվականին Հայաստանում հիմնել էր Դաշինք կուսակցությունը, Արցախում նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի: Հիմա նա ստորագրություններ է հավաքում՝ պահանջելով Սահմանադրությունից հանել գրանցման պահանջը:

Արցախի արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը մտահոգություն է հայտնել գործընթացի կապակցությամբ: Նա նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի հանդես գալ նման նախաձեռնություններով, սակայն կա հարցի քաղաքական կողմը: Նա հիշեցրել է, որ 1991 թվականից Արցախում 11 համապետական ընտրություններ են տեղի ունեցել, դրանց մասնակցել են միայն Արցախում գրանցված անձինք: Սահմանադրությունում փոփոխությունները կարող են փոխել քաղաքական իրադրությունը եւ վնաս հասցնել ինքնիշխանության գաղափարին, ասել է նա:

Սա շատ երկար ընթացակարգ է, եւ Սամվել Բաբայանը հազիվ թե հասցնի մինչեւ ընտրություններ սահմանադրական փոփոխություններ անել: Սակայն սա շատ լավ ֆոն է սադրանքների համար, այդ թվում՝ ուժային: Բաբայանի կողմնակիցների մասնակցությամբ միջադեպեր արդեն գրանցվել են:

Բաբայանը, սակայն, արծարծում է մի հարց, որն իսկապես կարգավորման կարիք ունի: Դա Հայաստանի ու Արցախի միջեւ իրավական հարաբերությունների հարցն է: Այս կապակցությամբ մի քանի տարբերակ է առաջարկվում: ՀՅԴ-ն պնդում է, որ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ միջպետական համաձայնագիր ստորագրվի, ավելի արմատական ուժերն ասում են, որ ժամանակն է Երեւանը ճանաչի Արցախի անկախությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 28348 անգամ

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը