Երևան
19 / Հունիս / 2019

Առաջին ծիծեռնակը. ով է հաջորդը

Lragir.am-ը գրում է․ Տեղեկություն է տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Դա տեղի է ունեցել Հայբիզնեսբանկի պահանջով, որից Սուրիկ Խաչատրյանը 2017-ի հուլիսին վերցրել է 1 միլիոն դոլար վարկ՝ մեկ տարի անց մարելու պարտավորությամբ, սակայն չի կատարել պարտավորությունը: Բանկը դիմել է դատարան, որից հետո դատավճռով Լիսկան ճանաչվել է սնանկ, իսկ նրան պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Հետաքրքիր է, արդյոք դա վերաբերում է նաեւ Մոնումենտի բարձունքի նրա դղյակին, եթե իհարկե դա նրա անունով է:

Ինչպիսի հետագա զարգացում կստանա գործը: Լիսկան կբողոքարկի՞ դատարանի որոշումը, թե՞ կնախընտրի ճանաչվել սնանկ, հաշվի առնելով այն, որ շատ դեպքերում սուբյեկտները գիտակցաբար են գնում սնանկության՝ խուսափելով ավելի կոշտ պատասխանատվությունից կամ պատասխանատվության շղթայից:

Պատմությունն ուշագրավ է Հայաստանի հետհեղափոխական իրավիճակի առանցքային խնդիրներից մեկի՝ իշխանության եւ բիզնեսի սերտաճման հետեւանքով նախկինում կուտակած կապիտալի վարքագծի եւ կառավարման, այդ թվում հանրությունից խլված միջոցները հանրությանը վերադարձնելու համատեքստում:

Սուրիկ Խաչատրյանը նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, որն իշխանության շնորհիվ դարձել է խոշոր կապիտալիստ: Ընդ որում, այդ «դառնալու» մեթոդները եղել են ամենատարբեր: Օրինակ, անգամ նախկին իշխանության շրջանում՝ ինչ-ինչ պատճառով շնորհազրկումով պաշտոնից հեռացվելուց հետո պարզվում էր, որ այդ արդեն նախկին պաշտոնյաներն ունեն իրենց դղյակների եւ ամառանոցների կոմունալ ծառայությունների, գազի, լույսի, ջրի համար համար կուտակած հսկայական պարտքեր: Պաշտոնյայի կարգավիճակում նրանք ուղղակի չեն վճարել կոմունալների համար, եւ այդ պարտքը նրանց ներկայացվում էր շնորհազրկումից հետո:

Հեղափոխությունից հետո նաեւ պարզվեց, թեեւ այդ մասին հանրությունը գիտեր նաե դրանից առաջ, որ մի շարք խոշոր պաշտոնյաներ չեն վճարել նաեւ իրենց ունեցած հսկա այգիների ոռոգման համար, եւ ավելին՝ անգամ այգիները որեւէ տեղ գրանցված չեն եղել:

Այդպիսով, կարո՞ղ էին արդյոք համակարգի զոհ դառնալ նաեւ բանկերը, երբ իշխանություն կրողները բանկերից կարող էին վերցնել ոչ փոքր վարկեր, տարբեր նպատակների համար, եւ հետո օգտագործելով տարբեր կապեր ու նաեւ ազդեցություն դատարանների վրա՝ չվերադարձնել այդ պարտքերը:

Լիսկայի պատմությունը միա՞կն է, թե՞ այդ պատմություններն այնքան շատ են եւ նաեւ դրանք են, որ կազմել են Հայաստանում բանկային համակարգի գործունեության բարձր ռիսկայնությունը, ինչի հետեւանքով Հայաստանում բարձր են եղել բանկային ծառայությունների տոկոսները, ազդելով տնտեսության իրական հատվածի եւ բանկերի արդյունավետ կապի վրա:

Արդյոք բանկերի ռիսկը չի եղել այն, որ այս կամ այն խոշոր պաշտոնյան կվերցներ խոշոր վարկ, հետո այն չէր վերադարձնի՝ գործի դնելով իր համակարգային ազդեցությունն ու բանկին զրկելով վարկը օրինական ճանապարհով հետ ստանալու հնարավորությունից, այսպես ասած սպառնալով այլեւայլ խնդիրներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 80996 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ.Ադրբեջանցիները գողացել են Արա Գևորգյանի ստեղծագործությունը

Բոլորի ելույթները լսելով, շատ հուզվեցի. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Խարկովում 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից