Երևան
28 / Հունվար / 2020

Հատուկ կրթահամալիրում 17-ամյա երիտասարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 10-ամյա տղայի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա երեխայի նկատմամբ՝ 2001թ. ծնված անչափահասի կողմից, ով նույնպես հանդիսանում է հիշյալ կրթահամալիրի սան:

Այսպես՝ 2017թ. դեկտեմբերի 26-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև 2018թ. հունվարի 13-ին 2001թ. ծնված անչափահասը, 10-ամյա տղայի հետ գտնվելով կրթահամալիրի ննջասենյակներից մեկում, սպառնալով ծեծել վերջինիս, եթե խոչընդոտի իրեն, օգտվելով նրա անօգնական վիճակից, սեռական կրքերին հագուրդ տալու համար, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ, սեռական հասունության չհասած երեխայի նկատմամբ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2001թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

դիտվել է 13830 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. LIVE

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից