Երևան
18 / Հուլիս / 2019

Սասուն Միքայելյանի հարցը հասել է վարչապետին

«Փաստ» թերթը գրում է. «Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը «Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն մեր թեկնածուին չի ցուցաբերել»:

Հայտարարությունն ինքնին ուշագրավ է: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը մարզպետը բարձրացրել է նաեւ վարչապետի մոտ՝ իր մտահոգությունները հայտնելով Միքայելյանի նման պահվածքի առումով: Նույն աղբյուրների պնդմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Սասուն Միքայելյանի՝ «ձեռքերը լվանալու» պահվածքը առաջիկայում քննարկման առարկա կդառնա նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:


Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմել ենք Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման խորհրդատու Նունե Այլանջյանին: Վերջինս նշեց, որ վարչապետն ու մարզպետը չեն քննարկել այդ հարցը, իսկ ահա ՔՊ-ում քննարկում լինելու է, սակայն ժամկետների առումով դեռեւս հստակություն չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36106 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է