Երևան
19 / Հուլիս / 2019

Բակո Սահակյանի ամենամեծ սխալը

hayeli.am-ը գրում է․ Հաստատվեց նախօրեին տարածված տեղեկությունը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի վերաբերյալ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բալասանյանին ազատել է աշխատանքից: Ինչպես մենք գրել էինք, Բակո Սահակյանի առջեւ նման պայման էր դրել Նիկոլ Փաշինյանը: Արցախի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության միջեւ երբեւէ այսպիսի լարվածություն չի եղել, ինչպես որ հիմա է: Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները Արցախի հետ փոխգործակցել են այսպես ասած խաղաղ պայմաննեում: Անշուշտ եղել են տարաձայնություններ, անհամաձայնություններ անգամ խնդրի կարգավորման տեսլականի հարցում, խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է, բայց որպես կանոն այդ հակասություններն հրապարակ չեն հանվել, առավել եւս բացահայտ առճակատման չեն վերածվել:

Հակառակը Արցախի իշխանությունները Հայաստանում կարողացել ն համախոհ գտնել՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի եւ իրադարձությունները տանել ցանկալի հունով՝ տարածքների ազատագրում եւ այլն: Հայաստանի բարձր ղեկավարությունը իր մոտեցումները երբեւէ գերակա չի դարձրել, տարաձայնությունները հիմք չե դարձել Արցախը խաղաթուղթ դարձնելու հակառակորդի ձեռքում:

Այն, ինչ կատարվում է հեղափոխությունից հետո իշխանության եկած թիմի եւ Արցախի քաղաքական էլիտայի միջեւ, աննախադեպ է: Դժվար է հավատալ, որ այս հակամարտության պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է իրեն ու թիմակիցներին հակադրվելու ցանկացած փորձ, ինչը հաճախակի ենք տեսնում Արցախից ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլեւ գործնականում: Իհարկե, ոմանք դա թանկ հատուցեցին, Լեւոն Մնացականյանին ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից, բայց դրանից մեծ հետեւություններ չարվեցին: Անկախ բոլոր տեսակի նշումների Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի երաշխավորության հարցով դատարան ներկայացան, իսկ Վիտալի Բալասանյանի հակադարձումներն ամենակոշտն են եղել:
Մյուս կողմից՝ ինչու է Բակո Սահակյանը հագուրդ տալիս Փաշինյանի ցանկություններին եւ Արցախի պետական համակարգը գեներալազրկում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 18260 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է