Երևան
25 / Հունիս / 2019

Բակո Սահակյանի թուլությունը փրկեց Փաշինյանի դավաճանությունը

Hayeli.am-ը տեղեկացրել էր, որ օրերս Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել,իր առաջարկությունը հիմնավերելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է: Նման պահանջ Արցախի նախագահի առջև թերևս դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Բալասանյանը մի շարք հարցերում չէր թաքցնում իր ընդգծված անհամաձայնությունը ՀՀ հեղափոխական իշխանություններին:

Մեզ հայտնի է դարձել նաև, որ վերոնշյալ պահանջը Բակո Սահակյանին Նիկոլ Փաշինյանը փոխանցել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի միջոցով: Փաշինյանն ասել է,որ եթե Բակո Սահակյան ուզում է իրենց միջև հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է շտապ ազատի Վիտալի Բալասանյանին:
Արցախի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի պատճառները հասնում են մինչեւ դեկտեմբեր, երբ ի պատասխան Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության, որ հեղափոխության հաղթանակը կարեւոր էր քան արցախյան ազատամարտինը, Արցախից կոշտ հակազդեցություն եղավ տարբեր պաշտոնյաների մակարդակով, արդյունքում պարտադրվեց Լյովա Մնացականյանի հրաժարականը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չհանդուրժեց քննադական եւ ոչ մի խոսք: Նրա մեկամյա իշխանությունն այս թեզի տիրույթում է գործում, խորհրդարանում իշխանությունը չունի հակակշռող բեւեռ, քանզի ցանկացած այլընտրանք բնում խեղդում է, դրա վկայությունն է ընդդիմության կողմից առաջադրվող ու մերժվող նախագծերը, չկա այլընտրանք նաեւ խորհրդարանից դուրս, քանի որ Փաշինյանի իրավապահները անմիջապես տեղորոշում ու չեզոքացնում են այլախոհներին, իշխանության ներսում եւս չկան քննադատներ, որոնք Փաշինյանին կասեն՝ աչքիդ վերեւը հոնք կա, մենք անցած ամիսներին տեսել ենք՝ ինչպես է Փաշինյանը, ինչպես կասեր դասականը, օրորոցում խեղդում ցանկացած այլ կարծիք, Հայաստանը սահուն քայլերով գնում է ավտոիտարիզմի ճանապարհով եւ մենք հավակնում ենք տիտղոսակիր դառնալուն: Նիկոլ Փաշինյանն անգամ Արցախի հաշվին ցանկությունները հագուրդ տալու վտանգավոր գայթակղությանը չդիմացավ, Արբեջանում Արցախի հետ կապված Փաշինյանի յուրաքանչյուր ջղաձգում ընդունվում է ծափերով ու այդ ծափերն ասես նոր լիցք են հաղորդում մեր վարչապետին նոր եռանդով իրագործել իր ցանկությունները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 33006 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է