Երևան
24 / Հուլիս / 2019

«Խելոքին» հորդորում եմ բարեկամներին գործի տեղավորելուն զուգահեռ, մի քիչ էլ օրենսգիրքը ուսումնասիրել

Ուզում եմ իմանալ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ օրենքին հակասող հայտարարությունները, ու՞մ կամ ո՞ր մարմնի կողմից պետք է վերահսկվի:

Կորկորդիլոսասերն իր բարեկամներին գործի տեղավորելու փաստը պարզաբանել է, թե.

«Բարեկամներին պաշտոնների նշանակելը բնական եմ համարում:Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկներում,թե՛ Հայաստանում նրանք իրենց տեղը պետք է գտնեն: Իմ որոշմամբ նշանակել եմ հայեցողական պաշտոնների, ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, և մեկ ազգակցական բարեկամ, ում նշանակել եմ ինձ խորհրդական, որովհետև գտել եմ, որ մեր համատեղ աշատանքը կարող է օգտակար լինել»:

«Խելացիս», եթե տեղյակ չես, ասեմ՝ իմանաս.

«Համաձայն
հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է` համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»:

Այդ նույն «խելոքին» հորդորում եմ բարեկամներին գործի տեղավորելուն զուգահեռ, մի քիչ էլ օրենսգիրքն ուսումնասիրել:

Նյութը՝ Սառա Դավթյանի

դիտվել է 8224 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Վալերի Օսիպյանը ներկայացրեց նորանշանակ պետին

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է