Երևան
25 / Հունիս / 2019

Արտաժամյա աշխատեցրել են և հիմա էլ հրաժարվում են փոխհատուցել. քաղաքացին ահազանգում է

«Արտաժամյա աշխատեցրել են և հիմա էլ հրաժարվում են փոխհատուցել»,- Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում, նշել է խմբագրություն բողոքով ահազանգող քաղաքացին:

«2007 -2017թթ աշխատել եմ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (հետագայում՝ «Վիվասել ՄՏՍ» ՓԲԸ-ի) տեխնիկական վարչության Կապանի մասնաճյուղում որպես տեխնիկ-ռիգեր։ Սպասարկել եմ ընկերության բջջային կայանները։

Պայմանագրի մեջ աշխատաժամանակը ֆիքսված է եղել ժամը 09:00-18:00, իսկ մեկ այլ տեղ նշված է եղել շուրջօրյա հասանելիություն։ Առաջին իսկ օրվանից աշխատել եմ չնորմավորված գրաֆիկով՝ գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի: Որևէ մեկը չի կարող հերքել այս աշխատանքային գրաֆիկը։

Մենք պահանջել ենք տարբեր փաստաթղթեր, վերաբերվում է նաև այս գրաֆիկին, սակայն մերժել են պատճառաբանելով, որ արխիվացվել և ոչնչացվել են, կամ իրենց համար դա կարևոր փաստաթուղթ չէր, դրա համար էլ չեն պահել։

Ես որպես այդպիսին հանգստի ժամանակ չեմ ունեցել, անընդհատ լարված վիճակում սպասել ենք, թե երբ են աշխատանքի ուղարկելու ու ցանկացած զանգի արագ արձագանքել ենք։ Սա վերաբերվում է բոլոր մարզերին։

Ընկերությունը պնդում է, որ իմ աշխատաժամանակից դուրս չեմ աշխատել, իսկ եթե աշխատել եմ, ապա իմ ցանկությամբ։ Աբսուրդ է, ոչ մի խելացի ու նորմալ մարդ իր տաքուկ անկողնուց վեր չի կենա գիշերը կամ ձմեռը գնա թե կայան է սպասարպում։ Ես պայքարում եմ իմ իրավունքների համար, գործը դատական պրոցեսի մեջ է»,-նշել է քաղաքացին:

Նշենք, որ  Yelaket.am\Ելակետ լրատվական-ը պատրաստվում է լսել նաև մյուս կողմին՝ «Վիվասել ՄՏՍ» ՓԲԸ-ին. պատասխանն ունենալու դեպքում, նյութն առաջիկայում կհրապարակվի::

դիտվել է 15254 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է