Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Կարո Փայլանը հայաստանցի կնոջ դանակահարության հետ կապված գրառում է արել

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրառում է կատարել Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարման հետ կապված։

Կարո Փայլանը գրել է. «Սամաթյա թաղամասում մայիսի 31–ին հայ կինը ատելության հողի վրա հարձակման է ենթարկվել։ Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։ Երեկ իմ այցելության ժամանակ, նրանց ընտանիքն ասաց, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես երկրի անունից ամաչեցի»։


Նշենք, որ մայիսի 31–ին Ստամբուլի Սամաթյա թաղամասում տան մուտքի մոտ դիմակավորված անձիք դանակահարել են Հայաստանից Ստամբուլ տեղափոխված Արփինեին։ Հարեւանների ահազանգով Արփինեին արագ հիվանդանոց են հասցրել եւ օգնություն ցուցաբերել։

Հանցագործները հեռանալուց առաջ ասել են, թե սա դեռ սկիզբն է։

դիտվել է 1911 անգամ

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը