Երևան
25 / Հունիս / 2019

ԱՄՆ-ի առաջին հարվածը՝ Հայաստանի հարևան երկրին

hayeli.am-ը գրում է․ Չնայած Վաշինգտոնի տված վերջնագրերին ու հնարավոր պատժամիջոցներին՝ Անկարան պնդում է՝ ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության միջոցներից հրաժարվելու միտք չունի: Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր, թե պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչև հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», - ըստ «Ազատության» պնդել էր՝ Պենտագոնի ղեկավարը: Ի պատասխան, Թուրքիայի ռազմական արդյունաբերության գծով գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը երեկ հայտարարել է՝ Անկարան բազմիցս փորձել է Վաշինգտոնի հետ քննարկել խնդիրը, Ամերիկան, սակայն, չի ընդառաջել:

«Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել ամերիկյան կողմի մտահոգությունները, եթե դրանք կապված են Թուրքիայում S-400-ների տեղակայման հետ, սակայն նրանք որևէ քայլ չարեցին տեխնիկական թիմ ձևավորելու և այդ հարցերը քննարկելու համար», - ասել է Դեմիրը:

Թուրքիայի պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել էր, որ Անկարան պատասխան նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավարին, մանրամասները, սակայն, չէր հրապարակել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հավաստիացրել է՝ ռուսների հետ կնքված գործարքը վերանայման ենթակա չէ: «Մենք արդեն գծել ենք S-400 համակարգերի մատակարարման ճանապարհային քարտեզը և համապատասխան քայլեր ենք ձեռնարկել, ամեն ինչ ավարտված է: Նրանք, ովքեր ուզում կամ առաջարկում են մեզ հրաժարվել գործարքից, իրականում մեզ լավ չեն ճանաչում», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Պենտագոնը, իր հերթին, անցած շաբաթ Անկարա ուղարկած նամակով զգուշացրել էր՝ եթե ՆԱՏՕ-ի դաշնակից երկիրը որոշումը չփոխի, դուրս կմնա ամերիկյան F-35 -կործանիչների ծրագրից: «Մենք այլևս չենք վերապատրաստի թուրք օդաչուներին, այս պահին Ամերիկայում վերապատրաստում անցնողներն էլ կվերադառնան հայրենիք, քանի որ նրանց անհրաժեշտ չէ հավելյալ հմտությունների տիրապետել», - գրել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատարը, ընդգծելով՝ երկկողմ հարաբերություններից բացի այդ գործարքը սպառնում է նաև ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, վնասում է Թուրքիայի տնտեսությանն ու մեծացնում այդ երկրի կախվածությունը Ռուսաստանից:

Օր-օրի սրվող այս տարաձայնությունների ֆոնին երկու երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են դեմ առ դեմ բանակցությունների: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, հունիսի 26-27-ը Հուլուսի Աքարն ու Պատրիկ Շանահանը կհանդիպեն Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ահա, ԱՄՆ-ն ի պատասխան առաջին կոնկրետ քայլերն է կատարում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ, որը, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, չի հրաժարվում ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր գնելու գործարքից: Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, իսկ ռազմական ղեկավարությունը դադարեցրել է թուրք օդաչուների ու հրահանգիչների ուսուցումը, որոնք ԱՄՆ էին ժամանել F-35 ռազմական օդանավերի կառավարումը սովորելու նպատակով: Նրանց համար փակվել է նաև օդանավերի տեխնիկական ինֆորմացիան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 69281 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

Վարչապետի ընտանեկան հանգիստը՝ Լաստիվերում (տեսանյութ)

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է