Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Երևանյան նոր զբոսայգում կիսամերկ երեխայի խնդրահարույց լուսանկարը հեռացվել է համացանցից

«Ֆեյսբուքի»-ի օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանը հունիսի 11-ին իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխա: Գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից:


«Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով երեխայի լավագույն շահի սկզբունքը»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ

Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը:

դիտվել է 69174 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը