Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Փաշինյանը լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել Արսեն Թորոսյանի հետ

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ու կոշտ խոսակցություն է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կապված «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման ու դրա շուրջ առկա աղմուկի հետ:

Ինչպես հայտնի է, Թորոսյանը պատվաստանյութի կիրառման առաջամարտիկներից է: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի զայրույթի պատճառը եղել է մի քանի փորձագետների՝ «Գարդասիլի» կիրառելիության վերաբերյալ տրված գնահատականների հետ, որոնց համաձայն, այդ պատվաստանյութն այդքան էլ հարմար տարբերակ չէ եւ պատշաճ փորձարկում չի անցել:


Փորձեցինք տեղեկությունը ճշտել առողջապահության նախարարությունից: «Մենք հերքում ենք այդ տեղեկատվությունը, նման բան չկա»,-ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Հայաստանում գտնվող պատվաստանյութի չափաքանակի պիտանելիության ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին, իսկ սպառումն այն ծավալների չէ, ինչ ակնկալվում էր: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը, քանզի անկախ ֆինանսավորման աղբյուրներից, դա կնշանակի «փողերը քամուն տալ»: Այս խնդրի առնչությամբ նախարարությունից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչն արել ենք: Համապատասխան ժամկետներում պատասխանը ստանալու դեպքում այն կներկայացնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8777 անգամ

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը