Երևան
19 / Հուլիս / 2019

Ինչ է փոխանցել ՌԴ դեսպանը Ռոբերտ Քոչարյանին

Lragir.am-ը գրում է․ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ պաշտոնաթող նախագահի գրասենյակի, հանդիպումը եղել է տետ ա տետ ձեւաչափով, ինչը նշանակում է, որ խոսել են միայն դեսպանն ու Քոչարյանը:

Թերեւս չկա ներքին ու արտաքին քաղաքական միջավայրը նկարագրելու անհրաժեշտություն, որում տեղի է ունենում ՌԴ դեսպանի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ, ներքին ու արտաքին զարգացումների շղթան, որոնք կազմել են այդ միջավայրը սկսած թերեւս Հաղթանակի տոնի նախաշեմից աշխուժացած հայտնի գործընթացներից, որոնց արդյունքում փոխվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Մեծ հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանին դեսպանի այցը ունի թերեւս «ճանաչողական» բնույթ, այն իմաստով, որ փորձ է արվում «ճանաչել» այն Ռոբերտ Քոչարյանին, որը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Ռուսաստանը չունեն միմյանց ճանաչելու անհրաժեշտություն, բայց մյուս կողմից Քոչարյանն ինքն էլ ունի ներկայիս Ռուսաստանը ճանաչելու կարիք, եթե իր քաղաքական ծրագրերում շոշափելի ակնկալիք ունի Ռուսաստանի աջակցության առումով:

Արագ փոփոխվող աշխարհ բառակապակցությունն ամենեւին զուտ բնութագրական տրաֆարետ չէ: Աշխարհը իսկապես արագ է փոխվում բոլոր ուղղություններով, միաժամանակ նաեւ Ռուսաստանի ներքին իրողությունների, ուժերի ներքին հարաբերակցության, հանրային հոգեբանության, իշխանական շրջանակների վրա դրանց ազդեցության եւ այլնի առումով:

Ինչպես Ռուսաստանն ունի հասկանալու խնդիր՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել Հայաստանի նոր իրողությունների պայմաններում Մոսկվայի քաղաքական հենակետը, այդպես էլ թերեւս Ռոբերտ Քոչարյանն ունի հասկանալու անհրաժեշտություն, թե արդյոք հնարավոր է քաղաքական ծրագրերի հենարան դիտարկել Ռուսաստանը, կամ թեկուզ ՌԴ նախագահ Պուտինին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 28563 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է