Ավելի հրաշք ու հանճարեղ ճանապարհ, քան անմահության ճանապարհն է` գոյություն չունի.Գագիկ Գինոսյան

«Մենք մի մարտահրավեր գիտենք՝ հանկարծ Ադրբեջանը չկրակի. տա Աստված կրակի և մի անգամ ևս դաս տանք և ականջալուր չլինենք հյուսիսային մեր « բարեկամին», տա Աստված կրակի ու մի անգամ էլ ապացուցենք, որ հերոսական ու ասպետական սերունդ ունենք, որը կարող է լուծել իր խնդիրները»,- խոսելով խաղաղասիրական կոչերի ու դրա վտանգի մասին, «Ազգային գույներ» հաղորդաշարի ընթացքում նշում է «Կարին» ավանդական երգի պարի խմբի հիմադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանը, շեշտելով՝
«Իհարկե կլինեն զոհեր, հերոս տղերք կզոհվեն, բայց ավելի քան վստահ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթեն, Սիմոն Արիկգյոզյանը գնացել են անմահություն և ավելի հրաշք ու հանճարեղ ճանապարհ, քան անմահության ճանապարհն է` գոյություն չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում