Երևան
18 / Հուլիս / 2019

Ուկրաինայի հայերի միության կանանց կոմիտեի համաժողով


Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացել է Ուկրաինայի հայերի միության կանանց կոմիտեի համաժողովը. «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ-ն եղել է հայաստանյան ներկայացուցիչների թվում 01֊02.06.2019թ. Օրերս Ուկրաինայի հայաշատ Օդեսա քաղաքում կայացավ Ուկրաինայի Հայերի Միության Կանանց Կոմիտեի համաժողովը՝ ղեկավար Աննա Գևորգյանի նախագահությամբ։

Համաժողովին մասնակցում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Օդեսայի մարզի Հայերի Միության նախագահ Սամվել Տիգրանյանը, «Հայկական լրատու» ամսագրի խմբագիր, Օդեսայում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Արտեմ Կարաջյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը։ Ուկրաինայի շուրջ 20 մարզային կառույցների պատվիրակների, Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցիչների թվում էին «Քաղաքացիական աջակցության միջազգային կենտրոն» ՀԿ հիմնադիր Արևիկ Նավոյանը, «Հայուհիների համահայկական միություն» ՀԿ նախագահ Շողակաթ Մելքոնյանը և քարտուղար Սյուզաննա Մելքոնյանը։ Համաժողովին մասնակիցները հանդես են եկել ելույթներով, քննարկումներ են ունեցել հայապահպանության, այդ ոլորտում կանանց դերի, ներգրավվածության, հետագա գործողությունների մշակման, առկա խնդիրների վերհանման և ակտիվ համագործակցության մասին։

ՀԿ ներկայացուցիչը համաժողովին հանդես է եկել Ուկրաինայի հայերի միության Կանանց Կոմիտեի և «Հայուհիների համահայկական միությունը» ՀԿ-ի սերտ համագրծակցության և հեռահար ծրագրերի մասին ելույթով.

«Ողջունում և մեր մեծ երախտագիտությունն եմ հայտնում Ուկրաինայի Հայերի Միության Կանանց կոմիտեի ղեկավար հարգարժան Աննա Գևորգյանին՝ այս օգտակար և կարևոր հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք մեծ ոգևորությամբ և ծրագրերով պատրաստ ենք համագործակցության և վստահեցնում եմ, որ Ձեր ստեղծած այս դրական և հայկական ոգով լցված միջավայրից փոխանցվող էներգիան ի թիվս հնչեցրած նախաձեռնությունների, ամենաթանկ և կարևոր ձեռքբերումն է, և հնարավորինս կաջակցենք, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին, գտնեն գործունեության նոր ուղիներ և լիարժեք ծառայեն հայրենիքին՝ թողնելով համագումարի մնայուն և անգնահատելի հետքը մերօրյա հայուհիների կողմից համատեղ կերտվող պատմության մեջ»,- նշել է ՀԿ նախագահ Շ. Մելքոնյանը: Երկուստեք նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա աշնանը հայաստանյան պատվիրակության հետ միասին հայրենիքում ընդլայնված ծրագիր կյանքի կոչել։ Նշենք, որ համաժողովի շրջանակում մասնակիցները ծանոթացել են Օդեսա քաղաքում գործող հայ համայնքի գործունության պայմաններին, առօրյային, ներկա գտնվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագին, հայրենասիրական համերգային ծրագրին, ֆլեշմոբին։ Աշխատանքային այցն ամփոփվել է նավարկությամբ և տեսարժան վայրեր այցելություններով։

դիտվել է 8513 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է