Երևան
21 / Հոկտեմբեր / 2019

Պարոն Վարդանայնը շարքային ստախոս ա, ուշադիր լինելու դեպքում կարելի ա հասկանալ

EcoNews.am բնապահպանական կայնքի խմբագիր Մարիամ Տաշչյանը իր  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այսպիսով) Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ ընկերներին անհանգստանալու, ինձ աջակցելու համար) դուք ամենալավն եք) նրանց, ովքեր թեթև չաջակցեցին ևս շնորհակալություն, բայց դուք էտքան էլ լավը չեք , իսկ նրանց համար, ովքեր անձնական վիրավորանքների տեղատարափ էին կազմակերպել, կարող եմ սրտանց ցավել ու ափսոսալ) դուք ընդամենը ձեր ինքնությունը ի ցույց դրեցիք))
SHANTNEWS.am -ին, մասնավորապես Arpi Suqiasyan -ին մեծ շնորհակալություն, թեմային անդրադառնալու և սենց անգին նյութ ձեռք բերելու համար , որը շատերին մտածելու տեղիք կտա (ով էն կարևոր օրգանից ունի էլի):
Հիմա, նույն պարոնի հարցազրույցից մի քանի հանճարեղ մտքի գոհար առանձնացնեմ, մնացածը դուք որոշեք, հատկապես սերը բռնատիրական զգացումների, բիզնես շահերի հետ խառնած ընթերցողներ: Հարցազրույցն ընդհանրապես շեդեվրալ ա... նայեք

«Կենդանասերը» ասում ա. «Ես էտքան իձիոտ չեմ, որ իմ երեխուն թողեմ գեպառդի մոտ, գեպառդը շան պես սովորում ա, լիքը մարդիկ կան, որ պահում են: Իմ աղջիկն ա հա՛, իմ երեխես ա, իմ երեխեն ա, որ չի վախենում, ես կողքը կանգնած եմ, գիտեմ, որ կենդանին լրիվ ձեռքի ա, լրիվ սովորեցրած կենդանի ա»:
Մի քանի վայրկյան անց. «Կա իհարկե վտանգը... եթե դա լիներ քցենք լուսան կամ լիներ թեկուզ վայրի կատու, երբեք երեխուս մոտիկ չէի թողի»:
Մի քիչ էլ անց. «Ես շատ կերազեի ՁԵՌՔԻ ԳԵՊԱՌԴ ունենայի, որովհետև դա հրաշալի բան ա, բայց չունեմ համապատասխան պայմաններ նրան պահելու ու գումար էլ չունեմ, որովհետև շատ ահավոր թանկ հաճույք ա»: (մտքի գոհար 1)
«Կենդանասերը» շարունակում ա. «Էս արջը լրիվ ուրիշ տեղ, ուրիշի օբյեկտում տեսել եմ... Էս արջին էս տղան ուզում էր ինձ տար, ես ասեցի՝ ապե՛ր, արի էս արջին, մեղք ա էս արջը, արի ԲԱՑ ԹՈՂՆԵՆՔ... տարավ, եսիմ որ սարերը բաց թողեց, էս արջը հիմա ազատության մեջ ա... քանի տարի ա, արդեն վաղուցվայա»: (մտքի գոհար 2)
Հաջորդը. «Ո՞ր մի հիմարը կտա շիմպանզեին շամպանսկի կամ օղի... ԾԻԾԱՂԵԼՈՒ համար, փոստի համար, ռեկլամայա էի անում Ջամբոյին... նորմալ մարդիկ ծիծաղում են, աննորմալները մտածում են, որ ես կարող եմ շամպանսկի տամ, կսատկի: Էս կենդանին ուղղակի, որ խմի շամպանսկի, կմեռնի»: (մտքի գոհար 3)
Կենդանու մահվան մասին. «Դե հիմա տենց... կարողա յենոտ ա սատկել... ոչ մի ՆՈՐՄԱԼ, նորմալ ասելով՝ ոչ մի ինչ-որ շինմպանզե կամ ԼՈՒՐՋ ԿԵՆԴԱՆԻ չի սատկել ստեղ»: (մտքի գոհար 4) և այսպես շարունակ...

Հիմա ես չեմ, դուք եք, ասեք՝ ինչ եք մտածում)) էն օրգանի մասին չհիշեցի՞ք... բացի էտ, պարոն Վարդանայնը շարքային ստախոս ա, ուշադիր լինելու դեպքում կարելի ա հասկանալ:

Հաաա, մեկ էլ... ընդհանրապես լրագրողին «պատվեր են տալիս» չեղած բանը եղած սարքելու համար... իսկ ստեղ նկարները ամեն ինչ ասում են) բայց դե դրա մասին մանրամասն կխոսենք ուրիշ տեղ) ✌️

Հղումները մեկնաբանություներում»

դիտվել է 19119 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Երևան դարձած իմ Էրեբունի․ երգում է Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

էքսկլյուզիվ. Դա մեզ փրկեց Ադրբեջանի նոր պատրաստվող ցեղասպանությունից

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (տեսանյութ)

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը