Երևան
19 / Հուլիս / 2019

Անսպասելի հարված Մակրոնին, հայկական հարցում

Lragir.am-ը գրում է․ Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:

Արցախի եւ Ֆրանսիայի մի քանի քաղաքների միջեւ բարեկամության ակտերի դեմ դատական որոշումները մեծ ուշադրության են արժանացել Հայաստանում: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանել դրանք, ասելով, որ պատասխանատու են միայն Հայաստանի հետ հարաբերության մասով եւ չեն մեկնաբանում դատարանի որոշումները:

Ֆրանսիան զարգացած ժողովրդավարությամբ պետություն է եւ դատական համակարգի աշխատանքի անձեռնմխելիությունը կարեւոր արժեքներից մեկն է, որը պահում է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

Միաժամանակ սակայն, արդյոք Ֆրանսիայի գործադիր իշխանությունը, որ թերեւս պետք է երաշխավորի երկրի սահմանադրական կարգը, տարածքային անձեռնմխելիությունն ու ինքնիշխանությունը, կարող է երաշխավորել Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ բարեկամության հանդեպ դատական ակտերի անկախությունն ու դրանց կայացումը հենց Ֆրանսիայի ինքնիշխանության շրջանակում:

Այդ կապակցությամբ ուշագրավ հայտարարություն է արել Վալանսի քաղաքապետը, ասելով, որ թեեւ կան այդ դատական ակտերը, սակայն ոչինչ չի խանգարի Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների իրական բարեկամությանը; Քաղաքապետի հայտարարության մեջ ուշագրավ է հետեւյալը. «Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին»:

Ի՞նչ արտերկրյա ճնշումների մասին է խոսում Ֆրանսիայի քաղաքներից մեկի քաղաքապետը: Որտեղի՞ց են թելադրվել ֆրանսիական դատարանի որոշումները: Կա՞ այդպիսի երկիր, որտեղից կարող են Ֆրանսիայի դատարանին թելադրել որոշում:

Արդյոք Եվրոպայում քաղցկեղի պես տարածված ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն ունակ էր հասնել նաեւ Ֆրանսիայի դատարան: Դա պարզապես կնշանակի, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Ֆրանսիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջության նկատմամբ: Եթե «արտերկրից թելադրողը» Ադրբեջանը չէ, ապա ո՞վ է, էլ ո՞ր երկիրը կարող էր թելադրել ֆրանսիական դատարանին:

Աներկբա է, որ հասցվել է հարված Ֆրանսիայի ժողովրդին եւ դրա քվեով ընտրված իշխանությանը՝ նախագահ Մակրոնին, ու նաեւ հարված է հասցվել հայ-ֆրանսիական բարեկամությանը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնին նետված է մարտահրավեր, գուցե անսպասելի տիրույթից: Թվում է, թե Մակրոնին ինչ՝ Ֆրանսիայի եւ Արցախի մի քանի քաղաքներ բարեկամ կամ քույր քաղաքներ են, թե ոչ:

Բայց, իրականում Ֆրանսիայի նախագահը հարված է ստացել աշխարհքաղաքականության, աշխարհակարգի, միջազգային անվտանգության կարեւոր կետի՝ Արցախի ուղղությամբ:

Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագության բացառիկ աշխարհքաղաքական ձեւաչափի երեք անդամներից մեկն է: Ձեւաչափ, որն իրական քաղաքական ռեժիմում լայն քաղաքական շրջանակով անշուշտ ավելին է, քան զուտ միջնորդականը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 66378 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Video)

Որեւէ զիջում չի լինելու. Հայկ Չոբանյանը՝ Իջեւանի դեպքերի մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է